Դանիայի հավաքականի և «Բրոնդբյուի» նախկն կիսապաշտպան Թոմաս Կալենբերգը վարակվել է կորոնավիրուսով։ Նախկին ֆուտբոլիստը վարակվել է Ամստերդամ մեկնելու ժամանակ։ Այժմ նա մեկուսացվել է։ Այժմ Կալենբերգը մեկուսացվել է։ Մարտի 1-ին Կալենբերգը ներկա է գտնվել «Բրոնդբյու» – «Լյունգբյու» հանդիպմանը։ Ակումբի 13 աշխատակիցներ այժմ գտնվում են կարանտինում։ «Բրոնդյբուն» խնդրում է իրենց հետ կապվել այն մարդկանց, ովքեր մարզադաշտում առնչություն են […]
Ավելին
Հաջորդ մրցաշրջանից սկսած Չեմպիոնների լիգայում և Եվրոպա լիգայում «խաղից դուրս» իրավիճակի գիծը կլինի ավելի լայն։ Այս մասին հայտնել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։ «Մեկ սանտիմետրանոց «խաղից դուրսը» դա «խաղից դուրս» չէ։ Պետք է տեղի ունենա ակնհայտ խախտում, որպեսզի անհրաժեշտ լինի VAR-համակարգի կիրառումը։ Ավելի «հաստ» գծերի անհրաժեշտություն չկա, քանի որ գծերը սուբյեկտիվ են նկարվում։ Ճիշտ է՝ […]
Ավելին
Գվինեայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Էտուալ դե Գվինեա» ակումբի ավտոբուսը ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ է դարձել, ինչի պատճառով ակումբի 9 խաղացողներ զոհվել են։ Թիմը մայրաքաղաք Կոնակրիից ուղևորվում էր Կանկան, որը գտնվում է 650 կմ հեռավորության վրա։ Ինչպես տեղեկացնում է BBC-ն, թիմն ուղևորվելիս է եղել մրցաշրջանի առաջին հանդիպմանը մասնակցելու, իսկ պատահարը տեղի է ճանապարհի կեսին։ Վթարի պատճառով մյուս […]
Ավելին
Մեկնարկել է Լիբերտադորեսի գավաթի 2020 թվականի խաղարկությունը։ Գործող գավաթակիր «Ֆլամենգոն» 1։2 հաշվով հյուրընկալվելիս առավելության է հասել Կոլումբիան ներկայացնող «Ատլետիկո Խունիորի» նկատմամբ։ Բրազիլական ակումբի գոլոհար Գաբրիել Բարբոսան՝ Գաբիգոլը, չնայած չի դարձել գոլի հեղինակ, սակայն դարձել է հանդիպման հերոսը։ Մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո կոլումբական ակումբի երկրպագուներից մեկը ներխուժել է խաղադաշտ։ Երկրագուն արցունքներն աչքերին փաթաթվել է խաղացողին, իսկ […]
Ավելին
Այսօր` մարտի 4-ին, ծնվել է Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի առաջնեկը։ Ինչպես տեղեկացնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը, Հենրիխն ու իր կինը` Բեթի Վարդանյանը, առաջնեկին անվանել են Համլետ։
Ավելին
Լեհաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի շրջանակում «Առակայի և «Լոձի» միջև կայացած խաղն ավարտվել է 1։1 հաշվով։ «Լոձի» պաշտպան Մացեյ Դոբրովսկին հանդիպման 6-րդ րոպեին տհաճ իրավիճակում է հայտնվել։ Անկյունայինի խաղարկումից հետո լեհ պաշտպանը փորձել է շրջադարձ հարվածով դառնալ գոլի հեղինակ, սակայն պատահաբար հարվածել է իր քթին։ Խաղացողը արյունահոսության պատճառով չի կարողացել շարունակել հանդիպումը։ Հետագայում պարզվել է, […]
Ավելին
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդու մայրը՝ Դոլորեշը, այսօր հոսպիտալացվել է։ Ինչպես տեղեկացնում է A bola-ն, 65-ամյա կինը գլխուղեղի կաթված է ստացել։ Բժիշկների օգնությամբ Ռոնալդուի մայրը խուսափել է ավելի լուրջ վնասներից, սակայն պետք է մնա բժիշկների վերահսկողության տակ։ Նշվում է, որ եթե ճիշտ ժամանակին կնոջն օգնություն չցուցաբերեին բժշիկները, ապա, հավանական է, որ նրա խոսակցական ապարատը կվնասվեր։ Առաջիկա […]
Ավելին
Լեհաստանի երրորդ դիվիզիոնի շրջանակում իրար դեմ են մրցել «Կատովիցեն» և «Բլեկիտնի Ստարգարդ-Շեցինսկին»։ Կողմերի միջև խաղն ավարտվել է 2։2 հաշվով։ Չնայած ցածր խաղամակարդակը՝ տանտերերի խաղացողներն անկյունայինի իդեալական «տնային» խաղարկում են անցկացրել, ինչից հետո դարձել են գոլի հեղինակ։
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, 2023 թվականին ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը կանցկացվի Կազանում՝ «Ռուբինի» մարզադաշտում։ «Կազան Արենան» բացվել է 2013 թվականին և տեղավորում է 45379 հանդիսական։ Մարզադաշտն 2013 թվականին ընդունել է ամառային ուսանողական խաղերը, 2017 թվականին այստեղ անցկացվել են Կոֆեդերացիայի գավաթի հանդիպումներ, ինչպես նաև 2018 թվականին մունդիալ-18-ի մի շարք հանդիպումներ։
Ավելին
ԱՄՆ-ում մեկնարկել է ՄԼՍ-ը։ «Ատլանտա Յունայթեդը» հյուրընկալվելիս 1։2 հաշվով առավելության է հասել «Նեշվիլի» նկատմամբ։ Ավելացրած ժամանակում «Նեշվիլի» դարպասապահ Ջո Ուիլիսը չգիտես ինչու հայտնվել էր դաշտի կենտրոնում։ Հյուրերի խաղացողները ցանկացան օգտվել այդ փաստից, սակայն նրանց հարվածից հետո դարպասապահը դաշտի կենտրոնում ձեռքով խաղաց, իսկ մրցավարը որոշեց նրան պատժել ոչ թե դեղին կարմիր քարտով, այլ դեղին։
Ավելին
1 561 562 563 564 565 574

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023