ՉԼ. ՊՍՎ -ն ջախջախեց Միդյուլլանին, Շախտյորը կամային հաղթանակ տոնեց🎥

ՉԼ. ՊՍՎ -ն ջախջախեց Միդյուլլանին, Շախտյորը կամային հաղթանակ տոնեց🎥

04/08/2021 - 00:12

Օգոստոսի 3-ին մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 2021/22 խաղարկության որակավորման երրորդ փուլը։

ՊՍՎ -ն սեփական հարկի տակ մրցեց դանիական «Միդյուլլանի» դեմ։

Հոլանդական ակումբն առաջին կեսում իսկական շոկի ենթարկեց մրցակցին` 19-32-րդ րոպեներին երեք գնդակ ուղարկելով դանիական ակումբի դարպասը։

ՊՍՎ-ի կազմից մեկական անգամ աչքի ընկան Չուկվունոսո Մադուեկեն, Մարիո Գյոտցեն և Կոդի Գապկոն։

Երկրորդ կեսում էլ Ռոջեր Շմիդտի սաները շարունակում էին լուրջ առավելություն ունենալ, սակայն այս խաղում այլևս գոլեր չեղան։

ՊՍՎ-ն հաղթեց 3:0 հաշվով և պատասխան խաղից առաջ գրեթե լուծեց որակավորման փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու հարցը։

Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 10-ին։

Դոնեցկի «Շախտյորն» էլ հյուրընկալվելիս մրցեց բելգիական «Գենկի» դեմ։

Ճիշտ է` առաջին կեսում «հանքափորներն» ունեին առավելություն, սակայն կողմերն ընդմիջման գնացին «Գենկի» նվազագույն առավելության պայմաններում, քանի որ 39-րդ րոպեին Պոլ Օնուաչուն առաջ մղեց իր թիմին։

Երկրորդ խաղակեսում ուկրաինաիան ակումբը հիանալի ֆուտբոլ ցուցադրեց և կարողացավ բեկել հանդիպման ընթացքը` տանելով կամային հաղթանակ։

Նախ 63-րդ րոպեին Տետեն, հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը, վերականգնեց հաշվի հավասարակշռությունը, ապա 81-րդ րոպեին Ալան Պատրիկը խփեց «Շախտյորի» հաղթական գոլը։

Այսպիսով, Ռերտո Դե Ձերբիի սաները պատասխան խաղից առաջ կարևոր հաղթանակ են տոնում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023