«Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն աշխատանքի տարբեր առաջարկներ է սկսել ստանալ։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Մաուրիցիո Պիստոկին, Կոնտեի հետ կապ են հաստատել Նիդեռլանդների թագավորական ֆուտբոլային միությունից` առաջարկելով նրան գլխավորել Հոլանդիայի հավաքականը։ Սակայն, 51-ամյա մասնագետը մերժել է այդ առաջարկը, քանի որ ցանկանում է աշխատել ակումբային մակարդակով։ Ինչպես գիտեք, Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի շրջանակում Չեխիայի ընտրանուց […]
Ավելին
Հուլիսի 20-ին Էստոնիայի գավաթի 1/64 եզրափակչի շրջանակում կայացած «Տուլևիկ» – «Լելե» խաղում անհավանական հաշիվ է գրանցվել։ Բանն այն է, որ «Տուլևիկը» 26 անպատասխան գնդակ է ուղարկել սիրողական ակումբի դարպասը։ Հանդիպման առաջին կեսից հետո լուսատախտակին վառվելիս է եղել 9:0 հաշիվը, սակայն երկրորդ կեսում «Տուլևիկը» ևս 17 գնդակ ուղարկեց «Լելեի» դարպասը։ Վիլյանդի քաղաքը ներկայացնող ակումբի կազմից 6-ական […]
Ավելին
Հարավային Ամերիկայում մեկնարկել է Լիբերտադորեսի գավաթի 2021 թվականի խաղարկության փլեյ-օֆֆ փուլը, որի շրջանակում կայանում են 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները։ Մրցաշարի ֆավորիտներից բրազիլական «Սան Պաուլոն», որը մարզում է արգենտինացի նախկին լեգենդար հարձակվող Էրնան Կրեսպոն, հյուրընկալվելիս մրցել է Արգենտինան ներկայացնող «Ռասինգի» դեմ։ Հանդիպման մեծ մասն անցել փոխնիփոխ գրոհներով, սակայն «Սան Պաուլոյի» ֆուտբոլիստներն ավելի լավ են իրացրել իրենց […]
Ավելին
Չիլիի երկրորդ դիվիզիոնում` Պրիմերա Բ-ում, բավական հետաքրքիր և միաժամանակ նաև տարօրինակ դեպք է գրանցվել։ Մրցաշարի 11-րդ տուրի շրջանակում «Դեպորտիվո Մագալյանեսը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության է հասել «Արթուրո Ֆերնանդես Վիալի» նկատմամբ։ «Մագալյանեսի» հաղթական գնդակը 89-րդ րոպեին խփել է 31-ամյա հարձակվող Միգել Օրելյանան։ Չիլիացի ֆուտբոլիստն իր հաջողությունն այնքան բուռն նշեց, որ վազեց դեպի մարզադաշտի թունելի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց «Շերիֆին»։ Մոլդովական ակումբի միակ գոլը 84-րդ րոեպին խփեց Էնրիկե Լուվանյորը, ով պտտեցրած հարվածով դարձավ պարզապես հիասքանչ գոլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2021/22 խաղարկության որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպման շրջանակում «Ալաշկերտը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Մոլդովան ներկայացնող «Շերիֆի» դեմ։ Հանդիպման առաջին կեսը հիմնականում անցավ հավասար, իներտ ու առանց գոլային պահերի պայքարում։ Ճիշտ է, «Ալաշկերտը» մասամբ տիրում էր նախաձեռնությանը, սակայն երևանյան ակումբի գրոհներում չկար սրություն։ Նույն պատկերն էր նաև հյուրերի գործողություններում։ Ակնհայտ էր, […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2021/22 խաղարկության որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպման շրջանակում «Ալաշկերտը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Մոլդովան ներկայացնող «Շերիֆի» դեմ։ հանդիպման մեկնարկը նախատեսված է 19:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ1» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով` այստեղ։ Թիմերը խաղը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Հուլիսի 19-ին հայտնի դարձավ, որ «Արսենալը» 17.5 մլն եվրոյի դիմաց «Անդրելեխտից» գնել է աֆրիկյան արմատներ ունեցող բելգիացի կիսապաշտպան Ալբերտ Սամբի Լոկոնգային։ Նիգերացի 28-ամյա ֆուտբոլիստ Դելե Օլորունդարեն յուրահատուկ կերպ է մեկնաբանել «զինագործների» այդ տրանսֆերը. «Հաճելի է տեսնել, որ «Արսենալն» իր կազմը բարելավում է աֆրիկացի ֆուտբոլիստների միջոցով։ Կարծում եմ` պետք է «Արսենալը» վերանվանել «Աֆրիկա» ՖԱ-ի։ Լոկոնգայի տեղափոխությունն […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Պորտուի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Լիվերպուլի» կիսապաշտպան Մարկո Գրուիչին։ «Վիշապները» 25-ամյա սերբ ֆուտբոլիստի հետ 5 տարվա պայմանագիր են կնքել` նրա տրանսֆերի դիմաց վճարելով 12.2 մլն եվրո։ Հավելենք, որ Գրուիչը «Լիվերպուլի» ֆուտբոլիստ էր դարձել 2016 թ. հունվարին, սակայն մինչ այժմ մերսիսայդյան ակումբի կազմում անցկացրել է ընդամենը 16 հանդիպում` խփվելով 1 գոլ։ Սերբ […]
Ավելին
Ամերիկյան հանարահայտ EA Sports ընկերությունը FIFA -2021-ի համար հատուկ կազմ է հավաքել, որն անվանել է «թանկարժեք գոհարներ»։ Այդ կազմում «93» ռեյտինգով հատուկ «քարտ» է ստացել նաև ճապոնացի 54-ամյա հարձակվող Կաձույոսի Միուրան, ով առավել հայտնի է որպես աշխարհի ամենատարեց ֆուտբոլստ։ Նրա կարիերան շարունակվում է արդեն 39 տարի և այժմ հանդես է գալիս ճապոնական «Յոկոհամայի» կազմում։ «Թանկարժեք […]
Ավելին
1 481 482 483 484 485 676

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023