Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցում է Կիևի «Դինամոյի» դեմ։ Հանդիպման 36-րդ րոպեին կատալոնական ակումբին առաջ մղեց Ժերար Պիկեն, ով ՉԼ ընթացիկ խաղարկությունում խփեց իր թիմի առաջին գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Լեսթերը» C խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Մոսկվայի «Սպարտակի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ անչափ հետաքրքիր և գերգոլառատ հանդիպում է ստացվել, որն ավարտվել է «Լեսթերի» հաղթանակով` 4:3 հաշվով։ Հանդիպման 44-րդ րոպեի դրությամբ մոսկովյան ակումբը հաղթում էր 2:0 հաշվով, սակայն «աղվեսները» հետագայում բեկեցին խաղի ընթացքն ու 4 գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Բարսելոնան» E խմբի շրջանակում սեփական հարկի տակ կմրցի «Դինամո Կիևի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 20:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Եվրոպական մի շարք ֆուտբոլային ասոցիացիաների և ՖԻՖԱ-ի միջև հարաբերություններն էականորեն լարվել են։ Բանն այն է, որ ՖԻՖԱ-ն ցանկանում է օրինագիծ մշակել, ըստ որի, ֆուտբոլի աշխարհի առաջնությունները 2026 թ. սկսած անցկացվելու են յուրաքանչյուր 2 տարին մեկ։ Այդ ամենով պայմանավորված` եվրոպական մի շարք երկրներ սպառնում են դուրս գալ ՖԻՖԱ-ից, եթե այդ գաղափարը կյանքի կոչվի։ Ինչպես տեղեկացնում է […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ 2:3 հաշվով պարտվեց «Լիվերպուլին»։ Հանդիպման գլխավոր մրցավար Դանիել Զիբերտի եզրափակիչ սուլիչից հետո Դիեգո Սիմեոնեն միանգամից շտապել է դեպի հանդերձարան` չսպասելով սեղմել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի ձեռքը։ Խաղից հետո արգենտինացի մասնագետը խոսել է կատարվածի մասին. «Հանդիպումներից հետո ես սովորաբար չեմ սեղմում մրցակիցների մարզիչների ձեռքը։ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 5:0 հաշվով հաղթեց Դոնեցկի «Շախտյորին»։ Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իր տպավորություններով է կիսվել «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին. «Մենք կատարյալ հանդիպում անցկացրինք։ Շատ կարևոր էր մեր վերջին հանդիպումների շրջանակներում գրանցած արդյունքներին ճիշտ արձագանքել, ինչը հիանալի արեցինք։ Խաղի որակն անչափ բարձր էր […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Այաքսը» C խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Բորուսիա Դորտմունդի» դեմ։ Էրիկ Տեն Հագի սաները հիասքանչ հանդիպում անցկացրին և ջախջախեցին մրցակցին 4:0 հաշվով։ Ամստերդամը ներկայացնող ակումբի կազմից մեկական անգամ աչքի ընկան Դեյլի Բլինդը, Սեբաստիան Հալերն ու Էնթոնին, իսկ Մարկո Ռոյսը գրավեց սեփական դարպասը։ Հավելենք, որ Հալերը Չեմպիոնների լիգայի ընթացիկ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում ՊՍԺ-ն 3:2 հաշվով համառ պայքարում հաղթեց «Լայպցիգին»։ Փարիզյան ակումբի կազմից վերջապես փայլեց Լեո Մեսսին, ով դարձավ դուբլի հեղինակ` մեծապես նպաստելով իր թիմի հաղթակին։ Հանդիպման 74-րդ րոպեին արգենտինացի ֆուտբոլիստը «պանենկա» ոճի հարվածով դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարցածը, հաշիվը դարձրեց 3:2` դնելով հանդիպման վերջակետը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Ինտերը» D խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Շերիֆի» դեմ։ Միլանյան ակումբը ողջ խաղի ընթացքում ուներ խաղային լուրջ առավելություն ու հաղթեց 3:1 հաշվով` ընդհատելով մոլդովական ակումբի` Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում գրանցած 10 անընդմեջ անպարտելի հանդիպումներից բաղկացած շարքը։ «Ներաձուրիներին» հաղթանակ պարգևեցին Էդին Ջեկոյի, Արթուրո Վիդալի և Ստեֆան Դե Վրեյի խփած […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում ՊՍԺ-ն A խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Լայպցիգի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ «Փարիզը» համառ պայքարում 3:2 հաշվով հաղթեց մրցակցին։ Փարիզյան ակումբի կազմից վերջապես փայլեց Լեո Մեսսին, ով դարձավ դուբլի հեղինակ, մեկ գոլ էլ խփեց Կիլիան Մբապեն։ «Ցլերի» գոլերն էլ գրանցվեցին Անդրե Սիլվան ու Նորդի Մուկիելեի անվան դիմաց։ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023