Սույն թվականի հոկտեմբերին Ուրուգվայի հավաքականը երկու պաշտոնական հանդիպում ունի անցկացնելու 2022 թվականին կայանալիք աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում։ Հյուսիսային Ամերիկայի գոտու որակավորման փուլում Օսկար Տաբարեսի սաները հոկտեմբերի 9-ին սեփական հարկի տակ կմրցեն Չիլիի հավաքականի դեմ, իսկ 13-ին՝ կհյուրընկալվեն Էկվադորին։ Սեպտեմբերի 18-ին Օսկար Տաբարեսը հրապարակել է այն խաղացողների ցանկը, որոնք պատրաստվելու են այդ խաղերին։ Այդ խաղացողների […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի շրջանակում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ մրցում է հետնապահների թվում ընթացող «Խիմկիի» դեմ։ Հյուրերի կազմում հանդիպման առաջին խաղակեսում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Արշակ Կորյանը։ 25-ամյա կիսապաշտպանը նախ 27-րդ րոպեին անհատական անցումից հետո աջ ոտքի հեռահար հարվածով դարձավ բավականին շքեղ գոլի հեղինակ, իսկ 42-րդ րոպեին հստակ իրացրեց 11 […]
Ավելին
Բելառուսի Բարձրագույն լիգայի 24-րդ տուրի շրջանակում «Նեմանը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավելության է հասել «Մինսկի» նկատմամբ։ «Նեմանի» կազմում հերթական գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գեղամ Ղադիմյանը, ով 38-րդ րոպեին հաշիվը դարձրել է 2։0։ Հավելենք, որ 27-ամյա հայազգի ֆուտբոլիստը Բելառուսի ընթացիկ մրցաշրջանի շրջանակում դարձել է արդեն 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ […]
Ավելին
Սեպտեմբերի 18-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի է ունեցել Եվրոպա լիգայի 2020/21 մրցաշրջանի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը, ինչի արդյունքում հայտնի է դարձել «Արարատ-Արմենիա» – «Ցելե» զույգի հաջորդ հավանական մրցակցի անունը։ Այսպսիով, «Ցելեի» արգելքը հաղթահարելու դեպքում «Արարատ-Արմենիան» կմցրի Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» դեմ։ Հատկանշական է, որ «Արարատ-Արմենիա» – «Ցելե» զույգի հաղթողը հանդիպումն անցկացնելու է սեփական հարկի տակ։ Փլեյ-օֆֆ […]
Ավելին
Սեպտեմբերի 17-ին Երևանի ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայի մարզադաշտում կայացավ Եվրոպա լիգայի 2020/21 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի «Արարատ-Արմենիա» – «Փոլա Էշ» հանդիպումը։ Առաջ անցնելով՝ նշենք, որ մեր թիմը անչափ գեղեցիկ comeback իրականացրեց և լրացուցիչ ժամանակում հաղթեց 4։3 հաշվով։ Հանդիպումը շատ լավ էր սկսվել մեր թիմի համար։ Դավիդ Կապմանիայի սաներն ունեին առավելություն հենց խաղի մեկնարկից և […]
Ավելին
Սեպտեմբերի 17-ին Երևանի ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայի մարզադաշտում կայանում է Եվրոպա լիգայի 2020/21 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի «Արարատ-Արմենիա» – «Փոլա Էշ» հանդիպումը։ Հանդիպումը շատ լավ էր սկսվել մեր թիմի համար։ Դավիդ Կապմանիայի սաներն ունեին առավելություն հենց խաղի մեկնարկից և 17-րդ րոպեին Ջեյսոն Մարտինեսի խփած գոլի շնորհիվ առաջ էին հաշվի մեջ, սակայն, ընդամենը 2 րոպե […]
Ավելին
Սեպտեմբերի 17-ին կկայանա Եվրոպա լիգայի 2020/21 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի «Արարատ-Արմենիա» – «Ֆոլա Էշ» դիմակայությունը։ Խաղը տեղի է ունենալու Երևանում՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայի մարզադաշտում։ Նշենք, որ նախապես որոշված էր, որ խաղը պետք է կայանար Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, սակայն խոտածածկի վատ որակի պատճառով այն տեղափոխվեց Ավանի ակադեմիայի մարզադաշտ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, հայկական ֆուտբոլի երկրպագուները վերադառնում են մարզադաշտ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իրավունք է ստացել սույն թվականի սեպտեմբերի 18-ից սկսած՝ թույլատրել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի, Առաջին խմբի և VBET Հայաստանի գավաթի խաղարկության մասնակից յուրաքանչյուր ակումբից 75 հանդիսատեսի մասնակցություն VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի, Առաջին խմբի  և VBET Հայաստանի գավաթի խաղարկության հանդիպումներին (ընդամենը՝ […]
Ավելին
Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսի Instagram-ի օգտահաշվից, հայ ֆուտբոլիստի ջանքերով Երևանում ֆուտբոլային խաղադաշտ է կառուցվել, որը գտնվում է Ավան համայնքում՝ Ծարավ աղբյուր 55/8 հասցեում։ Օզբիլիսը լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում՝ գրելով հետևյալը․ «Այսօր մեծ օր է։ Անչափ հպարտ եմ, որ կարողացա մարդկաց որևէ բան վերադարձնել և երեխաների ժպիտ պարգևել։ […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի և Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ուրալի» կենտրանական պաշտպան Վարազդատ Հարոյանի ընտանիքում համալրում կա։ 28-ամյա պաշտպանը երկրորդ անգամ հայր է դարձել․ նրա կինը դուստր է լույս աշխարհ բերել։ Այդ մասին հայ պաշտպանը տեղեկացրել է իր Instagram-ի օգտահաշվում, ինչպես նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական Facebook-ի էջը։
Ավելին
1 271 272 273 274 275 321

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025