Ուկրաինայի առաջին լիգայի 13-րդ տուրի շրջանակում «Չերնոմորեցը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթել է «Մետալիստ 1925»-ին։ Հանդիպման 74-րդ րոպեին գեղեցկագույն գոլի հեղինակ է դարձել հայազգի ֆուտբոլիստ Արթուր Ավագիմյանը։ Հավելենք, որ 23-ամյա ֆուտբոլիստն ունի Ուկրաինայի քաղաքացիությունը և հանդես է գալիս ձախ վինգերի դիրքում։ 2019/20 մրցաշրջանի մի հատված անցկացրել է «Ալաշկերտի» կազմում ինչից հետո տեղափոխվել է «Չերնոմորեց»։ […]
Ավելին
Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության 5-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 1։2 հաշվով ծանր հաղթանակ տարավ Վրաստանի հավաքականի նկատմամբ և դեռևս լավ հնարավորություններ է պահպանում իր խմբում գրավել 1-ին հորիզոնականը։ Այդ խաղից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը լուսանկար է հրապարակել՝ վերնագրելով «Մեր հաղթանակած հանդերձարանը»։
Ավելին
Նոյեմբերի 15-ին Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության 5-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 1։2 հաշվով անչափ կարևոր հաղթանակ տարավ Վրաստանի հավաքականի նկատմամբ։ Այդ խաղից հետո լրագրողների հարցերին է պատասխանել մեր հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, ինչի մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ -Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին։ Տղաները շատ մեծ […]
Ավելին
Նոյեմբերի 15-ին Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբի շրջանակում Հայաստանի հավաքականը Թբիլիսիում հյուրընկալվել էր Վրաստանի ընտրանուն։ Մեր տղաները կարողացան 1։2 հաշվով ծանր հաղթանակ տանել և իր խմբում առաջին հորիզոնականը գրավելու հնարավորությունը պահպանել։ Խոակին Կապառոսի սաներին հաղթանակ պարգևեցին Գևորգ Ղազարյանի և Սարգիս Ադամյանի գոլերը, իսկ Վրաստանի հավաքականի միակ գնդակը հեղինակեց Վալերի Կազաիշվիլին, ով հստակ իրացրեց 11 […]
Ավելին
Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության 5-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը Թբիլիսիում մրցում է Վրաստանու ընտրանու դեմ։ Հանդիպման 33-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանի աջ եզրից կատարած փոխանցումից հետո Գևորգ Ղազարյանը առաջ մղեց մեր ընտրանուն և առաջին կեսից հետո դեռևս հաղթում ենք 0։1 հաշվով։
Ավելին
Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության 5-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը C դիվիզիոնի 2-րդ խմբում կհյուրընկալվի Վրաստանի հավաքականաին։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 21:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով` այստեղ։ Հավաքականները խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Նոյեմբերի 14-ին՝ Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, Ազգերի Լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբի 5-րդ մրցափուլի Վրաստան-Հայաստան խաղից ընդառաջ կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի նախախաղային մամուլի ասուլիսը։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ –Գևորգ, Եվրոպայի առաջնության որակավորման փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչ Վրաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղից հետո սոցցանցերում հայ երկրպագուների […]
Ավելին
Նոյեմբերի 15-ին Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության C դիվիզիոնի 2-րդ խմբի 5-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը արտագնա հանդիպում կանցկացնի Վրաստանի իր գործընկերների հետ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք հայտավորված են լինելու այդ խաղին։ Հայտնի են դարձել նաև մեր հավաքականի տղաների խաղահամարները, որոնց ներքո նրանք հանդես են գալու։
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:  Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Նախապես հրապարակված ֆուտբոլիստների ցանկում տեղի են ունեցել փոփոխություններ: Կորոնավիրուսի դրական թեստի պատճառով հավաքականին չեն միանա դարպասապահներ Արսեն Բեգլարյանը և Անատոլի Այվազովը, պաշտպան Ռոբերտ Հակոբյանը: Արդեն հայտնի պատճառով հավաքականին չի կարող միանալ նաև Հենրիխ Մխիթարյանը: Հավաքականին են միացել «Գանձասար-Կապանի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը և «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Վարդան Շահատունին: Գևորգ Ղազարյանը և Հովհաննես Համբարձումյանը հավաքականին կմիանան այսօր երեկոյան: Այսպիսով, […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի կարող միանալ Հայաստանի ազգային հավաքականին՝ առաջիկա հանդիպումներին մասնակցելու համար: Պատճառը կրկին կորոնավիրուսն է: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Նոյեմբերի 6-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական գրություն էր ստացել «Ռոմա» ֆուտբոլային ակումբից, որում, հաշվի առնելով թիմի ֆուտբոլիստներից մեկի կորոնավիրուսի թեստի դրական պատասխանը, խորհուրդ էր տրվում Հենրիխ Մխիթարյանին ազատել Հայաստանի ազգային հավաքականին միանալու պարտավորությունից:   Նոյեմբերի 7-ին «Ռոմա» […]
Ավելին
1 176 177 178 179 180 234

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023