Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ռոդինան» հյուրընկալվելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նկատմամբ։ Հյուրերից փայլեց Հայաստանի Մ21 հավաքականի հարձակվող Արթուր Ղարիբյանը` գրանցելով դուբլ։ 20-ամյա ֆուտբոլիստը կարիերայի առաջին գոլերն է խփել Պրեմիեր լիգայում։ Ղարիբյանը ճանաչվել է «Զենիթի» դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ 194 սմ հասակ ունեցող հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում մեկ գոլ էլ խփել է […]
Ավելին
Մադրիդի «Ռեալը» նախամրցաշրջանային պատրաստության հերթական խաղում Բուդապեշտի «Գրուպամա» ստադիոնում 2:1 հաշվով հաղթել է «Ֆերենցվարոշին»։ «Արքայական ակումբի» գոլերը խփել են Մարիո Ռիվասն ու Կառլոս Էսպին։ Տանտերերից աչքի է ընկել Կենան Կոդրոն։ Հունգարական ակումբից հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը` փոխարինման դուրս գալով 80-րդ րոպեին։ «Ռեալում» առաջին հանդիպումն է անցկացրել թիմի ևս մեկ […]
Ավելին
Ջոն վան’տ Սխիպը նշանակվել է Ղազախստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է ՂՖՖ պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։ 62-ամյա մասնագետը 2025թ. փետրվարից օգոստոս մարզել է Հայաստանի ազգային հավաքականը, 4 խաղում կրել է 3 պարտություն, գրանցել 1 պարտություն։ Վան’տ Սխիպի գլխավորությամբ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության B/C դիվիզիոնների անցումային փլեյ-օֆֆ-ում երկու […]
Ավելին
Ջոն վան’տ Սխիպը կնշանակվի Ղազախստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է Match.kz-ն` հղում անելով ինսայդեր Այդին Կոժախմետին։ Օգոստոսի 7-ին Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիան կներկայացնի նոր մարզչին։ Կողմերը պայմանագիր կկնքեն, որի մանրամասները չեն հաղորդվում։ Նիդերլանդցի մասնագետի թեկնածությունն առաջարկել է ՂՖՖ-ի նոր գլխավոր քարտուղար Սքոթ Մանը։ Նրանք միասին աշխատել են նաև ավստրալական «Մելբուռն Սիթիում»։ Վան’տ Սխիպը 2025թ. փետրվարից […]
Ավելին
Կոնֆերենցիների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Նոան» ու «Սիոնը» գոլառատ ոչ-ոքի (2:2) գրանցեցին։ Աբովյանում կայացած խաղի հաշիվը Հայաստանի գավաթակրից 5-րդ րոպեին բացեց թիմի ավագ Էլդեր Ֆերեյրան։ Շվեյցարական ակումբը 13-րդ րոպեին Վինսլի Բոտելիի ջանքերով հավասարեցրեց հաշիվը։ Գոռ Մանվելյանը 20-րդ րոպեին նորից առաջ մղեց Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմին։ 26-րդ րոպեին «Սիոնի» պաշտպան Նիաս Հեֆթին երկրորդ դեղին […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի գավաթակիր «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում կմրցի շվեյցարական «Սիոնի» դեմ։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Ջեջուն» ընկերական խաղում 1:2 հաշվով պարտվել է «Բավարիային»։ Հարավկորեական ակումբից 15-րդ րոպեին Մաթեուս Այասն անհավանական հնարքով շրջանցել է մրցակցի պաշտպան Կիմ Մին Ջեին, ձեռնարկել ֆանտաստիկ անցում ու ասիստ կատարել իր խաղընկեր Լի Չան Մինին։ Այասը 2024-26թթ. հանդես է եկել «Նոայում», 77 խաղում խփել է 32 գոլ, կատարել 8 ասիստ, մեկ անգամ դարձել Հայաստանի չեմպիոն, երկու […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» Երևանում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» նկատմամբ։ Հյուրերից 21-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը բացեց Սվիտ Սեսլարը։ Հայաստանի չեմպիոնից 38-րդ րոպեին հաշիվը տուգանայինից կատարած ֆանտաստիկ հարվածով վերականգնեց Արթուր Սերոբյանը։ Մանուել Տուլիպայի գլխավորած թիմի հաղթական գոլը 70-րդ րոպեին խփեց Կառլոս Ֆրանսան։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 11-ին […]
Ավելին
«Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցում է Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» դեմ։ Հանդիպման 38-րդ րոպեին տուգանայինից կատարած անհավանական հարվածով հաշիվը 1:1 դարձրեց Հայաստանի ազգային հավաքականի վինգեր Արթուր Սերոբյանը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm
Ավելին
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի վիճակահանությունը։ Հայաստանի գավաթակիր «Նոան» որակավորման երրորդ փուլում շվեյցարական «Սիոնի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Այաքս» (Նիդերլանդներ) – «Շելբուրն» (Իռլանդիա) դիմակայության հաղթողի դեմ։ «Նոա» – «Սիոն» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 6-ին, իսկ պատասխան մրցավեճը` օգոստոսի 13-ին։ Հիշեցնենք, որ «Այաքսը» Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող է, Նիդերլանդների 36-ակի չեմպիոն և երկրի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026