ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի առաջին երկու խաղերում Հայաստանի հավաքականի ամենալուսավոր կետը դարպասապահ Արամ Հայրապետյանն էր: «Բանանցի» դարպասապահն ազգային թիմում հիանալի էր և մի շարք դեպքերում փրկեց վերահաս գոլից: Մեր ծաղրանկարչի հերթական աշխատանքը նվիրված է նրան: Հայրապետյանը պատկերված է Շիվայի կերպարով: Հնդկական դիցաբանության մեջ Շիվան 6-ձեռքանի աստված է եղել: Հիմնական լուսանկարը՝ ՀՖՖ-ի
Ավելին
ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի Ֆինլանդիայի դեմ հանդիպումից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանի հավաքականին. մանրամասները՝ այստեղ: Մխիթարյանը ազգային հավաքականի խաղաշապիկ և ֆուտբոլիստների ստորագրություններով գնդակ էր նվիրել վարչապետին: Մեր ծաղրանկարչի պատկերացմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Մխիթարյանին նվիրել է հեղափոխության օրերի իր անբաժան բարձրախոսը, որպեսզի Հենոն Ֆինլանդիայի դեմ խաղի ժամանակ ավելի հեշտ կարողանա համախմբել թիմակիցներին։
Ավելին
Ներկայացնում ենք մեր հերթական ծաղրանկարը: Ֆուտբոլային աշխարհի վերջին օրերի թեմաներից մեկը Ռոնալդուի պատասխան ժեստն էր Սիմեոնեին: Արգենտինացի մասնագետն այդ առիթով ասել էր. «Ինչպես ես, նա նույնպես ցանկանում էր բնավորություն ցույց տալ: Ռոնալդուն լավագույնն է աշխարհում».
Ավելին
Interfootball-ի հերթական ծաղրանկարը Զինեդին Զիդանի՝ «Ռեալ» վերադարձի մասին է: Գիտի՞ արդյոք ֆրանսիացին «Ռեալին» անօգնական իրավիճակից փրկելու և լավ օրերին վերադարձնելու դեղատոմսը.
Ավելին
Ինչպես արդեն հայտնել էինք, Interfootball-ին է միացել ծաղրանկարիչ, ով անդրադառնալու է ֆուտբոլային կարևոր իրադարձություններին: Մեր ծաղրանկարչի հերթական «զոհը» Անխել դի Մարիան է, ով «Բարսելոնայից» ստացած ապտակից հետո պատժվել է այս անգամ «Մանչեսթեր Յունայթեդի» կողմից: Հիշեցնենք, որ արգենտինացին ՄՅՈւ-ի հետ առաջին խաղի ընթացքում ծաղրական արձագանք էր տրվել խաղադաշտ նետված գարեջրի շիշը վերցնելուց հետո:
Ավելին
Interfootball-ի թիմին է միացել ծաղրանկարիչ, ով ժամանակ առ ժամանակ կանդրադառնա ֆուտբոլային կարևոր իրադարձություններին: Այս անգամ թեման «Ռեալն» է, որի «անփոխարինելի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը լացում է և կարոտով հիշում Ռոնալդուին, ով ի դեպ, 2012 թվականին հեթ-տրիկ էր ձևակերպել «Այաքսի» հետ խաղում, իսկ հանդիպումը երեկվա համեմատ ճիշտ հակառակ արդյունքն էր ունեցել՝ 4:1:
Ավելին

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2019 By Sh.Gor