Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցում է հունգարական «Դյորի» դեմ։ Առաջին խաղակեսից հետո «նռնագույնները» 22-րդ րոպեին 11-մետրանոցից Մարիուս Նուբիսիի խփած գոլի շնորհիվ հաղթում են 1:0 հաշվով։ «Արարատ-Արմենիան» էլ Ավանի ակադեմիայի մարզադաշտում մրցում է ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» դեմ։ Առաջին խաղակեսում կողմերը գոլերը չեն խփել։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ավանի ակադեմիայի մարզադաշտում կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով. Այդ հանդիպմանը զուգահեռ «Փյունիկը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կմրցի հունգարական «Դյորի»։ Այդ հանդիպումն ուղիղ հեռարձակմամբ կարող […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Մարկուս Ռեշֆորդը տեղափոխվել է «Բարսելոնա», հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։ «Բլաուգրանան» տրանսֆերի գնման իրավունքով մինչև 2026 թ. հուլիսի 1-ը վարձակալել է անգլիացի ֆուտբոլիստին։ Ռեշֆորդը նոր ակումբում հանդես կգա «14» համարի մարզաշապիկով։ Այդ խաղահամարով «Բարսելոնայում» ժամանակին խաղացել են նաև Խավիեր Մասկերանոն, Ֆիլիպե Կոուտինիոն, Թիերի Անրին, Յոհան Նեսկենսը, Յոհան Կրոյֆը և բազմաթիվ այլ […]
Ավելին
Իսպանացի անվանի կիսապաշտպան Սաուլ Նիգեսը տեղափոխվել է «Ֆլամենգո», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Բրազիլական ակումբը 30-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը ստորագրել է 2028 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Իսպանացի ֆուտբոլիստն իր նախկին ակումբից` Մադրիդի «Ատլետիկոյից» հեռացել է անվճար։ Սաուլը «ռոխիբլանկոսի» կազմում 427 խաղում 48 գոլ է խփել, կատարել 26 ասիստ։ «Ֆլամենգոն» 2024 թ. սեպտեմբերից գլխավորում է «Ատլետիկոյում» […]
Ավելին
«Բարսելոնան» չեղարկել է դեպի Ճապոնիա շրջագայությունը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ ««Բարսելոնան» հայտարարում է, որ ստիպված է հրաժարվել հաջորդ կիրակի Ճապոնիայում նախատեսված խաղից՝ կազմակերպչի կողմից պայմանագրային լուրջ խախտումների պատճառով։ Այնուամենայնիվ, ակումբը կքննի Հարավային Կորեայում ամառային շրջագայության հատվածի վերափոխման հարցը, որտեղ նախատեսված է երկու ընկերական հանդիպում։ Եթե կազմակերպիչները բավարարեն որոշակի պայմաններ, ակումբը կմեկնի Հարավային Կորեա։ «Բարսելոնան» […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի «Ֆերենցվարոշ» – «Նոա» դիմակայության պատասխան հանդիխման մրցավարական անձնակազմը։ Գլխավոր մրցավար – Ռոբերտ Ջոնս։ Եզրային մրցավարներ – Դանիել Ռոբաթան, Քրեյգ Թեյլոր։ Չորրորդ պաշտոնյա – Էնդրյու Քիթչեն։ VAR-ի մրցավարներ – Ջոն Բրուքս, Սթիվ Մերեդիթ։ Բոլոր մրցավարներն Անգլիայից են։ 38-ամյա Ջոնսը կարիերայում 92 հանդիպում է սպասարկել Անգլիայի Պրեմիեր լիգայում, […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը տեղափոխվել է Իսրայելի Սուպերլիգայում հանդես եկող «Բնեյ Սախնին», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիրը կնքել են «1+1» սկզբունքով։ 29-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժն» էր, որի կազմում 21 խաղում 3 գոլ է խփել։ «Բնեյ Սախնինը» Սուպեր լիգայի 2024/25 մրցաշրջանում 36 միավորով զբաղեցրել է 10-րդ տեղը։ Սախնինը ներկայացնող […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին կարող է վերադառնալ հայրենիք, գրում է As-ը։ Մադրիդի «Ռեալն» արդեն այս ամռանը կփորձի ձեռք բերել իսպանացի ֆուտբոլիստին ու մտադիր է նրա տեղափոխության համար տրանսֆերային պատուհանի փակման օրորին շահավետ առաջարկ անել «քաղաքաբնակներին»։ «Արքայական» ակումբը ձախողելու դեպքում ծրագրում է հաջորդ ամռանը փորձել գնել 29-ամյա կիսապաշտպանին, երբ նրա ու «Սիթիի» միջև պայմանագրի ավարտին մնալիս […]
Ավելին
«Բարսելոնայի» հարձակվող Պաու Վիկտորը մոտ է ակումբից հեռանալուն ու «Բրագա» տեղափոխվելուն, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Պորտուգալական ակումբը 23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում սկզբունքային համաձայնության է հասել և նրա տեղափոխության համար կվճարի 12 միլիոն եվրո։ «Բլաուգրանան» գործարքից ևս 3 միլիոն եվրո կարող է պարգևավճար ստանալ` կախված իսպանացի ֆուտբոլիստի արդյունավետությունից։ «Բարսելոնան» այժմ բանակցում է` հետագայում Վիկտորի տրանսֆերի […]
Ավելին
«Ռոման» վարձակալել է «Բրայթոնի» հարձակվող Էվան Ֆերգյուսոնին, հայտնում է հռոմեական ակումբի պաշտոնական կայքը։ Վարձակալական պայմանագիրը կգործի մինչև 2026 թ. հուլիսի 1-ը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով` «ջալոռոսին» վարձակալության համար «Բրայթոնին» 3 միլիոն եվրո է վճարել։ Իտալական ակումբը նաև կունենա 37 միլիոն եվրոյով իռլանդացի ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու իրավունք։ 20-ամյա Ֆերգյուսոնը «Բրայթոն» է տեղափոխվել 2021 թ. հունվարին, 80 […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025