«ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է թիմի հարձակվող Նեյմարի ապագայի մասին: «Նա չի գնա ակումբից մինչև մենք նրան փոխարինող չգտնենք: Ամեն ինչ շատ պարզ է: Եթե նա մնա, ապա մենք կունենանք խաղացող, ով կօգնի մեզ հաղթել: Ես միշտ նույն բանն եմ ասում: Տրանսֆերային պատուհանը դեռ 10 օրից ավել բաց կմնա: Դուք կարծում եք, որ […]
Ավելին
«ՊՍԺ»-ն «Յուվենտուսի» հետ բանակցություններ կվարի կիսապաշտպան Պաուլո Դիբալայի տրանսֆերի համար, պնդում է Daily Mail-ը: Նշվում է, որ «մայրաքաղաքայինները» 25-ամյա արգենտինացու տեղափոխության համար կառաջարկեն 80 մլն եվրո: Դիբալայի և «ՊՍԺ»-ի ներկայացուցիչները շահագրգռված են հնարավորինս արագ ավարտել գործարքը: «ՊՍԺ»-ի սպորտային գծով տնօրեն Լեոնարդոն ցանկանում է տրանսֆերն իրականացնել մինչև չորեքշաբթի: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փաիզյան ակումբը […]
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն վարձակալական հիմունքներով տեղափոխվեց «Բավարիա»: Պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանով: Բրազիլացին կիրակի հաջողությամբ բուժզննություն է անցել մյունխենյան ակումբում: «Բավարիան» ֆուտբոլիստին գնելու իրավունք կունենա միայն պայմանագրի ավարտից հետո: Գործարքի ֆինանսական մասի մանրամասները չեն բարձրաձայնվում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բավարիան» Կոուտինիոյի համար կվճարի 20 մլն եվրո, իսկ նրան գնելու մտադրության դեպքում տրանսֆերի […]
Ավելին
«Բարսելոնան» դեռ մտադիր է ձեռք բերել «ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարին: Ինչպես տեղեկացնում է El Chiringuito-ն, կատալոնացիները ուժեղացրել են Նեյմարին ձեռք բերելու փորձերը Լա լիգայի մեկնարկային տուրում «Աթլետիկից» կրած պարտությունից հետո (0:1): Աղբյուրի տվյալներով՝ գործարքի մաս կարող է դառնալ «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն, ով «մայրաքաղաքայինների» տրանսֆերային գլխավոր նպատակներից մեկն է հանդիսանում։
Ավելին
«Նապոլիի» կենտրոնական պաշտպան Լորենցո Տոնելին, ով անցած մրցաշրջանը վարձավճարով անցկացրել էր «Սամպդորիայում», հայտնվել է «Ֆիորենտինայի» ուշադրության կենտրոնում: Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, «մանուշակները» ցանկանում են 29-ամյա պաշտպանին ձեռք բերել մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը: Տոնելին ծնվել է Ֆլորենցիայում, բայց «Ֆիորենտինայի» կազմում դեռ հանդես չի եկել: Նրա կարիերայի մեծ մասն անցկացրել է «Էմպոլիի» կազմում:
Ավելին
Բրազիլիայի առաջնության 15-րդ տուրում «Սան Պաուլուն» նվազագույն հաշվով հաղթել է «Սեարային»: Հանդիպման 40-րդ րոպեին միակ գոլը խփել է Դանի Ալվեշը՝ նոր թիմում բացելով գոլերի հաշիվը:
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի 2-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվել էր «Ռենին»: Գործող չեմպիոնը անակնկալ պարտություն կրեց. «Ռեն» – ՊՍԺ՝ 2:1: 36-րդ րոպեին տանտերերի դարպասապահի կոպիտ սխպալից հետո Կավանին բացել է հաշիվը: Առաջին խաղակեսի նախավերջին րոպեին Նիանգը հավասարեցրել է հաշիվը: Երկրորդ կեսի մեկնարկից մոտ 3 րոպե անց Դել Կաստիլյոն գոլ է խփել՝ կամային հաղթանակ պարգևելով «Ռենին»: Նշենք, որ […]
Ավելին
Անվանի Ֆրանկ Ռիբերին դիտարկում է կարիերան շարունակելու տարբերակները: Sky Sports-ը հայտնում է, որ ռուսական «Դինամոն» և «Սպարտակը» արդեն իսկ առաջարկներ են արել ֆրանսիացուն: Հիշեցնենք, որ 36-ամյա ֆուտբոլիստի հետ բանակցություններ է վարում նաև «Ֆիորենտինան»:
Ավելին
«Բարսելոնան» չի հրաժարվում Նեյմարին վերադարձնելու մտքից: Le Parisien-ը հայտնում է, որ կատալոնական ակումբը ևս մեկ առաջարկ կանի «Պարի Սեն Ժերմենին»: Աղբյուրը նշում է, որ բանակցությունները կվերսկսվեն հաջորդ շաբաթ: Նշվում է նաև, որ իսպանական գրանդը պատրաստ է բաց թողնել Ուսման Դեմբելեին: Հիշեցնենք, որ Նեյմարը վերադարձել է ՊՍԺ-ի մարզումներին:
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է «Տոտենհեմի» հետ խաղում Ռոդրիի դրվագին, որտեղ, ըստ մարզչի, կար 11 մետրանոց. «Ոչինչ չեմ կարող ասել մրցավարների որոշման մասին: Ես այն կարծիքին եմ, որ Ռոդրիի նկատմամբ կար խախտում և պետք է նշանակվեր 11 մետրանոց: VAR մրցավարները, հնարավոր է, այդ պահին սուրճ էին խմում…»,- մասնագետի խոսքն է մեջբերում The […]
Ավելին
1 1,774 1,775 1,776 1,777 1,778 1,895

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023