Իտալական Ա սերիայի 33-րդ տուրի շրջանակում Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Ատալանտան» «Ատլետի Աձուրի դ’Իտալիա» մարզադաշտում մրցեց «Բոլոնիայի» դեմ։ Հանդիպման հենց մեկնարկից Բերգամոն ներկայացնող ակումբը տիրել էր նախաձեռնությանը և տոտալ առավելություն ուներ։ «Ատալանտայի» ֆուտբոլիստներն անդադար գրոհում էին և նախքան ընդմիջման գնալը երկու գնդակ ուղարկեցին «Բոլոնիայի» դարպասը։ Նախ 22-րդ րոպեին աչքի ընկավ Ռուսլան Մալինովսկին, ապա 44-րդ […]
Ավելին
Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչի շրջանակում Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին «Մանչեսթեր Սիթին» ու «Տոտենհեմը»։ Հանդիպման առաջին խաղակեսում «քաղաքաբնկաներն» ունեին տարածքային և խաղային հսկայական առավելություն, սակայն ոչ մի կերպ չկարողացան նախքան ընդմիջման գնալը բացել խաղի հաշիվը։ Միայն երկու անգամ նպաստավոր դիրքերից վրիպեց Ֆիլ Ֆոդենը, մեկական անգամ էլ՝ Ռիյադ Մարեզն ու Ռահիմ Սթերլինգը։ Երկրորդ խաղակեսում էլ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Սևիլիան» «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում մրցեց «Գրանադայի» դեմ։ Խուլեին Լոպետեգիի սաները բավական ակտիվ սկսեցին հանդիպումը և արդեն 16-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը․ աչքի ընկավ Իվան Ռակիտիչը ՝ հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ Նախքան ընդմիջման գնալն էլ տանտերերն ունեին խաղային ու տարածքային առավելություն և կարող էին մեծացնել իրենց առավելությունը, սակայն նպաստավոր […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Վիլյառեալի» դեմ։ Ինչպես և սպասվում էր, հանդիպումը մեկնարկեց կատալոնական ակումբի ֆուտբոլիստների առավելությամբ, սակայն հաշիվը բացեց «Վիլյառեալը»։ 26-րդ րոպեին «դեղինների» կենտրոնական պաշտպան Պաու Տոռեսը հարվածային դիրք դուրս բերեց Սամուել Չուկվուեզեին, ով էլ դիպուկ հարվածով գրավեց Մարկ-Անդրե Տեր Շտեգենի դարպասը։ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները շատ արագ ուշքի […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 33-րդ տուրի շրջանակում մրցաշարային աղյուսակի առաջատար «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Վերոնայի» դեմ։ Հանդիպման առաջին խաղակեսը հիմնականում անցավ հավասար պայքարում, իսկ երկու կողմերն էլ մոտ էին հաշիվը բացելուն։ 18-րդ րոպեին «Ինտերի» լատերալ Աշրաֆ Հակիմին հարձակման աջ եզրով ներխուժեց մրցակցի տուգանայաին հրապարակ և հարվածեց, սակայն «Վերոնայի» դարպասապահ Մարկո Սիլվեստրին փրկեց իր թիմին։ 25-րդ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 33-րդ տուրի շրջանակում «Ֆիորենտինան» «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում մրցեց «Յուվենտուսի» դեմ։ Հանդիպման առաջին խաղակեսի սկզբնամասն անցավ Ֆլորենցիան ներկայացնող ակումբի առավելությամբ, ովքեր 21-րդ րոպեին շատ մոտ էին հաշիվը բացելուն, սակայն Էրիկ Պուլգարի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։ 27-րդ րոպեին «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Դավիդե […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրի շրջանակում չեմպիոնության համար պայքարող «Բարսելոնան» հյուրընկալվելիս կմրցի «Վիլյառեալի» դեմ։ հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 18:15, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Կենտրոն» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով` այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կրկին խոսել է Սուպերլիգայի հիմնադիր-ակումբների նկատմամբ պատժամիջոնցեր կիրառելու մասին․ «Յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն կրի իր արարքների համար։ Մենք չենք կարող ձևացնել, թե ոչինչ տեղի չի ունեցել։ Չի կարելի անել նման մի բան և ասել․ «Ինձ պատժեցին, որովհետև բոլորն ինձ ատում են»։ Նրանք իրենք իրենց համար խնդիրներ ստեղծեցին։ Այն, ինչ նրանք արեցին, […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղի շրջանակում «Ռեալը» ապրիլի 27-ին սեփական հարկի տակ կմցրի «Չելսիի» դեմ։ Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, այդ հանդիպումը կսպասարկեն հոլանդացի մրցավարները՝ Դանի Մաքելիի գլխավորությամբ, ում եզրերում կօգնեն Հեսել Ստեգստրան և Յան դե Վրիսը, չորրորդ պաշտոնյան կլինի Օրել Գրինֆելդը (խմբ․՝ նա Իսրայելից է), իսկ VAR համակագրի պատասխանատուները՝ Կևին Բլոմն ու Կամֆուս […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ֆրանսիական Լիգա 1-ը ներկայանցող «Նանտի» պաշտոնական կայքը, ակումբը պրոֆեսիոնալ պայամանագիր է կնքել հայազգի 19-ամյա ֆուբտոլիստ Գոռ Մանվելյանի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թվականը։ Երիտասարդ ֆուտբոլիստը խաղալու է «Նանտ Բ»-ի կազմում, որը ներկայացնում է Ֆրանսիայի 4-րդ դիվիզիոնը։ Հավելենք, որ Մանվելյանը ծնունդով Արցախից է, սակայն 2008 թվականից սկսած ներկայացրել է եկել […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023