«Բարսելոնան» դեռևս չի կարցրել հույսը, որ նոր պայմանագիր կկնքի Լեո Մեսսիի հետ` կատարելով նոր առաջարկ արգենտինացի ֆուտբոլիստին։ Ինչպես տեղեկացնում է La Porteria-ն, «Բլաուգրանասը» վերջին առաջարկն է կատարել 34-ամյա ֆուտբոլիստին այն բանից հետո, երբ Մեսսին հրաժեշտի մամուլի ասուլիս տվեց։ Աղբյուրն այլ մանրամասներ չի հայտնում։ Հատկանշական է, որ «Բարսելոնայի» բանակցությունները վարում է ակումբի գլխավոր տնօրեն Ֆերրան Ռևերտերը։ […]
Ավելին
Լեո Մեսսիի հեռանալուց հետո «Բարսելոնան» ստիպված կլինի պարզել, թե ով է լինելու ակումբի նոր «10» համարը։ Ավելի վաղ ակնկալվում էր, և կային խոսակցություններ, որ կատալոնական ակումբը, ի նշան հարգանքի, շրջանառությունից կհանի «10» համարը, որի ներքո 13 տարի խաղացել է Լեո Մեսսին։ Սակայն, ինչպես տեղեկացնում է The Sun-ը, «Բարսելոնան», Լա լիգայի կանոնադրության պատճառով, չի կարող շրջանառությունից […]
Ավելին
«Դինամո Մոսկվայի» հայազգի18-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը հայտնվել է եվրոպական ակումբների ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է Спорт-Экспресс-ը, Զախարյանի ու «Դինամոյի» միջև գործող պայմանագրում կա հրաժարագնի կետ, ըստ որի, արտասահմանյան ակումբները նրան կարող են գնել 12 մլն եվրոյի դիմաց։ Հաջորդ տարի այդ գինը հասնելու է մինչև 15 մլնի։ Աղբյուրի փոխանցմամբ` Զախարյանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Լայպցիգը»։ Խոսակցություններ […]
Ավելին
ՊՍԺ-ի սեփականատեր Թամիմ բեն Համադ Ալ Թանիի եղբայրը` Խալիֆա բեն Համեդ Ալ Թանին, Twitter-ի իր միկրոբլոգում հերթական գրառումն է կատարել` կապված «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լեո Մեսսիի ու փարիզյան ակումբի բանակցությունների հետ։ «Սխալ են այն լուրերը, թե Լեո Մեսսին բանակցություններ է սկսել այլ ակումբների հետ։ ՊՍԺ-ի և Մեսսիի միջև 100%-ով ամեն ինչ կարգին է։ Սպասվում է, որ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Նոայի» մամուլի ծառայությունը, ակումբը պայմանագիր է կնքել 21-ամյա պաշտպան Էրիկ Ավետիսյանի հետ։ Երիտասարդ ֆուտբոլիսը նախկինում հանդես է եկել նաև «Ուրարտուի», «Արարատ-Արմենիայի» և «Փյունիկի» կազմում։ Ավետիսյանը նաև Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականի անդամ է եղել, որի կազմում անցկացրել է 11 հանդիպում։ Հավելենք, որ Էրիկի գործակալը Interfootball-ի «Լեգենդներ» հաղորդաշարի հեղինակ Մոգն է` Հայկ Զաքարյանը։ Interfootball-ի […]
Ավելին
«Ռոմայի» կենտրոնական հարձակվող Էդին Ջեկոն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ինտերի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Ինտերը» Ռոմելու Լուկակուի հեռանալուց հետո նոր կենտրոնական հարձակվող է փնտրում, որի հիմնական թեկնածուն Էդին Ջեկոն է։ Աղբյուրի փոխանցմամբ` «ներաձուրիները» 35-ամյա հարձակվողի հետ 2 տարվա պայմանագիր են համաձայնեցրել։ Այժմ միլանյան ակումբն սպասում է, որպեսզի «Ռոման» նոր հարձակվող ձեռք […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, Լեո Մեսսիի ակումբից հեռանալուց հետո թիմի նոր աբագ է դարձել Սերխիո Բուսկետսը։ Աղբյուրի փոխանցմամբ` «կապտանռնագույնների» առաջին փոխավագը լինելու է Ժերար Պիկեն, իսկ երրորդ և չորրորդ ավագները համապատասխանաբար` Սերժի Ռոբերտոն և Ժորդի Ալբան։ Հիշեցնենք, որ 2018 թվականին Անդրես Ինիեստայի` «Բարսելոնայից» հեռանալուց հետս ակումբի հիմնական ավագը Լեո Մեսսին էր։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լեո Մեսսիի Փարիզ մեկնումը դեռ ձգձգվում է. արգենտինացի ֆուտբոլիստն իր հայրիկի` Խորխե Մեսսիի և իրավաբանների հետ ուսումնասիրում է ՊՍԺ-ի առաջարկած պայմանագիրը։ Ինչպես տեղեկացնում է Le Parisien-ը` հղում կատարելով տեղի ուստիկանությանը մոտ կանգնած աղբյուրներին, Բարսելոնայից Փարիզ թռիչքներ մոտ ժամանակներս չեն սպասվում Փարիզ-Լե-Բուրժե օդանավակայան։ Նույնիսկ օդանավակայանի շրջակայքում որոշվել է ուժեղացված ծառայություն և վերահսկողություն չիրականացնել […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ճապոնական J-League-ն ներկայանցող «Վիլսել Կոբեի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» նախկին հարձակվող Բոյան Կրկիչի հետ։ 30-ամյա հարձակվողը «Վիսել Կոբե» է տեղափոխվել անվճար` ակումբի հետ պայմանագիր կնքելով մինչև 2023 թ. հունվարի 31-ը։ Բոյան Կրկիչի վերջին ակումբը եղել է ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Մոնրեալ Իմփաքթը», որտեղից հեռացել է 2021 թ. հունվարին և մինչ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Մուրատ Յակինը։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2022 թ. մարտի 30-ը։ Հավելենք, որ 46-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը եղել է Շվեյցարիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Շաֆհաուզենը», որը մարզել է 2019-2021 թթ.։ Յակինն առավել հայտնի է «Բազելում» (2012-14 թթ.) և Մոսկվայի «Սպարտակում» (2014-15 […]
Ավելին
1 1,207 1,208 1,209 1,210 1,211 2,082

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023