Անդրեյ Շևչենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի հետ իր պայմանագիրը լրացել է. «Այսօր լրացել է Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի հետ ունեցած իմ պայմանագրի ժամկետը։ Ես հավաքականում 5 տարի անցկացրի, ինչը դժվար աշխատանք էր։ Այն ապացուցեց, որ մենք կարողանում ենք ժամանակակից ֆուտբոլ խաղալ։ Ես շնորհակալ եմ ՈՒՖԱ-ի նախագահին և բոլոր ղեկավարներին, ովքեր ինձ հնարավորություն տվեցին աշխատել […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բենֆիկայի» պաշտոնական կայքը, ակումբը բելգիական «Գենտից» գնել է կենտրոնական հարձակվող Ռոման Յարեմչուկի տրանսֆերային իրավունքները։ Լիսաբոնը ներկայացնող ակումբը 25-ամյա հարձակվողի տրանսֆերի դիմաց վճարել է 17 մլն եվրո, իսկ ուկրաինացի ֆուտբոլիստի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։ Հավելենք, որ Ռոման Յարեմչուկը «Գենտի» կազմում հանդես էր գալիս 2017 թ. ամառվանից և ակումբի մարզաշապիկով անցկացրել է […]
Ավելին
«Ատլետիկո Մադրիդի» և «Չելսիի» նախկին կենտրոնական հարձակվող Դիեգո Կոստան, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի թուրքական «Բեշիկթաշի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, թուրքական ակումբն անում է ամեն ինչ, որպեսզի պայմանագիր կնքի 32-ամյա հարձակվողի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` «Բեշիկթաշի» ներկայացուցիչները բանակցությունների սզկբնական շրջանում Կոստային առաջարկել են տարեկան 2.5 մլն եվրո աշխատավարձ, սակայն այժմ նրան պատրաստ են […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Աստոն Վիլլայի» պաշտոնական կայքը, ակումբը, Լեոն Բեյլիի տրանսֆերի հարցում, համաձայնության է հասել «Բայերի» հետ։ Իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով, Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը 23-ամյա վինգերի դիմաց վճարելու է 30 մլն ֆունտ (35 մլն եվրո) և նրա հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր։ Հավելենք, որ ճամայկացի ֆուտբոլիստը «Բայերի» կազմում հանդես էր գալիս 2017 թ. […]
Ավելին
«Ռոման» շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին` անցկացնելով հերթական ընկերական խաղը։ «Գայլերը» հուլիսի 31-ին մրցել են «Սևիլիայի» դեմ. կողմերը գոլեր չեն խփել և գրանցվել է 0:0 հաշիվը։ Այդ հանդիպման առաջին կեսին մասնակցել է նաև հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ` փոխարինվելով ընդմիջմանը։ Հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը լուսանկար է հրապարել, որտեղ երևում է, որ «Սևիլիայի» դեմ կայացած հանդիպման […]
Ավելին
Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել է, որ առաջնությունը, հանուն Լեո Մեսսիի պայմանագրի երկարաձգման, չի պատրաստվում որևէ օրենք փոխել. «Ես քննարկել եմ այդ հարցը «Բարսելոնայի» հետ` հետաքրքրվելով, թե ինչպես են ընթանում գործերը։ Նրանք կարծում են, որ եթե Մեսսին մնա, ապա կնվազեցնի աշխատավարձը, ինչը միակ տեղեկատվությունն է, որը կարող եմ հայտնել։ Սակայն, մենք չենք պատրաստվում, հանուն […]
Ավելին
Տոկիո-2020 -ի բռնցքամարտի մինչև 75 կգ քաշային կարգում հերթական մենամարտն անցկացրեց Արման Դարչինյանը։ 1/4 եզրափակչի շրջանակում մեր մարզիկը մրցեց Ֆիլիպինները ներկայացնող Էումիր Մարսիալի հետ։ Ցավոք, Դարչինյանը չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ ֆիլիպինցի բռնցքամարտիկին և դեռ առաջին ռաունդում հարված բաց թողեց, ինչից հետո ընկավ և չկարողացավ շարունակել մենամարտը։ Այսպիսով, Արման Դարչինյանը պարտվեց և լքեց պայքարը, իսկ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն չեն ընդունել Բասկերի Երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի` Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայից անկախանալու և առանձին կառույց ներկայացնելու հարցումը։ Աղբյուրի փոխանցամբ` բասկերի ֆուտբոլի ֆեդերացիան այդ հարցի վերաբերյալ ՖԻՖԱ-ին ու ՈՒԵՖԱ-ին հարցում էին ուղարկել, սակայն մերժում է ստացել։ Նշվում է, որ ՖԻՖԱ-ի ու ՈՒԵՖԱ-ի կողմից մերժմանը հատկապես խթանել է այն, որ Իսպանիայի […]
Ավելին
Հուլիսի 22-ին հայտնի դարձավ, որ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը, կնոջ առողջական վիճակի վատթարացման պատճառով, հեռացել է զբաղեցրած պաշտոնից։ Սակայն, հուլիսի 31-ին «Ալաշերտի» մամուլի ծառայությունը հայտարարություն տարածեց, որ Գրգորյանի կնոջ վիճակը բարելավվել է, ինչի շնորհիվ գլխավոր մարզիչը վերադարձել է Երևան և կշարունակի գլխավորել ակումբը։ Ալեքսանդր Գրիգորյանը «Ալաշկերտի» ղեկը ստանձնել է 2021 թ. մայիսից։ Ակումբը նրա […]
Ավելին
«Բարսելոնան» շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին` անցկացնելով հերթական ընկերական հանդիպումը. կատալոնական ակումբը 3:0 հաշվով հաղթել է «Շտուտգարտին»։ Հանդիպման 21-րդ րոպեին Ֆրենկի դե Յոնգը ոսկերչական փոխանցումով հարվածային դիրք է դուրս բերել Մեմֆիս Դեպային, ով էլ գեղեցիկ հնարքով շրջանցեց մրցաշիցներից մեկին և հուժկու հարվածով մոտ տարածությունից գրավեց մրցակցի դարպասը` բացելով խաղի հաշիվը։ Հավելենք, որ Ռոնալդ Կումանի թիմի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023