«Այաքսի» եզրային պաշտպան Նիկոլաս Տալյաֆիկոն, հնարավոր է, կարիերան շարունակի «Բարսելոնայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է հանարահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կատալոնական ակումբը լրջորեն հետաքրքրված է արգենտինացի լատերալի ծառայություններով, սակայն «բլաուգրանասը» ներկա պահին պատրաստ է միայն վարձակալել 29-ամյա պաշտպանին, իսկ «Այաքսը» ցանկանում է վաճառել նրա տրանսֆերային ամբողջական իրավունքները։ Ինքը` Տալյաֆիկոն, նույնպես ցանկանում է համալրել «Բարսելոնայի» շարքերը և այժմ […]
Ավելին
Պեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» հետ գործող պայմանագրի ավարտից հետո, հնարավոր է, գլխավորի Հոլանդիայի հավաքականը։ Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, Նիդեռլանդների թագավորական ֆուտբոլային միությունն աշխատում է իսպանացի մասնագետին համոզելու ուղղությամբ, որպեսզի նա ստանձնի «նարնջագույնների» գլխավոր մարչզի պաշտոնը։ Հատկանշական է, որ 51-ամյա մասնագետի ու «քաղաքաբնակների» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին, իսկ Գվարդիոլան վերջերս ակնարկել […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, «Ինտերի» նախկին կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը շուտով պայմանագիր կկնքի «Բրենթֆորդի» հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` դանիացի կիսապաշտպանն առաջիկա 72 ժամվա ընթացքում բուժզննում կանցնի «մեղուների» համար և պայմանագիր կկնքի նոր ակումբի հետ։ 29-ամյա ֆուտբոլիստը կարծում է, որ շատ արագ կարող է կրկին լավ մարզավիճակ հավաքել, ինչը նրան թույլ կտա հանդես կգալ Պրեմիեր լիգայում։ Հատկանշական է, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բայերի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 5 տարով` մինչև 2027 թ. հունիսի 30-ը, որն ուժի մեջ կմտնի հաջորդ` 2022/23 մրցաշրջանի մեկնարկից` 2022 թ. հուլիսի 1-ից։ 27-ամյա կենտրոն ական հարձակվողը Լևերկուզենը ներկայացնող ակումբի շարքերը կհամալրի անվճար, քանի որ դառնալու է ազատ գործակալ։ […]
Ավելին
Ինչպես տեեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, Հունվարի 22-ին կայացել է աշխարհի 2022 թ. առաջնության Աֆրիկայի գոտու որակավորման 3-րդ փուլի վիճակահանությունը։ Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը. Եգիպտոս – Սենեգալ Կամերուն – Ալժիր Նիգերիա – Գանա Կոնգո – Մարոկկո Մալի – Թունիս Հավելենք, որ դիմակայությունները բաղկացած են լինելու երկու խաղից, որոնց հաղթողները կնվաճեն աշխարհի առաջնության խմբային փուլի […]
Ավելին
«Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչի ապագան շարունակում է մնալ մշուշոտ։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիլոլո Սկիրան, «Յուվենտուսը», որը նույնպես հետաքրքրված է սերբ հարձակվողի ծառայություններով, պայմանագիր է առաջարկել նրան։ «Բյանկոներիները» 21-ամյա հարձակվողին առաջարկել են 5 տարվա պայմանագիր` տարեկան 6 մլն եվրո աշխատավարձով, որը յուրաքանչյուր մրցաշրջանի ավարտից հետո կավելանա ևս 1 միլիոնով։ Հատկանշական է, որ «Ֆիորենտինան» իր հարձակվողի […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 22-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում, որտեղ «Ատլետիկոն» մրցեց «Վալենսիայի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ մադրիդյան ակումբն անհավանական comeback արեց ու ապահովեղ հանդիպման թրիլլերային վերջաբանը։ «Չղջիկները» Յունուս Մուսանի և Ուգո Դուրոյի խփած գոլերի շնորհիվ մինչև 64-րդ րոպեն հաղթում էին 2:0 հաշվով, սակայն Մաթեուս Կունյան մեկ գնդակ հետ բերեց տանտերերի […]
Ավելին
Իտալական Ա Սերիայի 23-րդ տուրի շրջանակում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց հետնապահների թվում ընթացող «Վենեցիայի» դեմ։ Հանդիումը բավական անսպասելի ընթացք ստացավ, քանի որ արդեն 19-րդ րոպեին հյուրերը Տոմա Անրիի խփած գոլի շնորհիվ բացեցին խաղի հաշիվը։ Բաց թողած գոլից հետո Սիմոնե Ինձզագիի սաները մեծ ուժերով նետվեցին առաջ և ստեղծեցին մի շարք գոլային պահեր ու, ի վերջո, […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդը» մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։ Մանկունյական ակումբը, ողջ հանդիպման ընթացքում ունենալով տարածքային ու խաղային առավելություն, ընդամենը մեկ գնդակ ուղարկեց «մրճահարների» դարպասը, իսկ հաղթական գոլը խփեց միայն 90+3-րդ րոպեին, որն իր անվան դիմաց գրանցեց Մարկուս Ռեշֆորդը։ Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» 1:0 հաշվով հաղթեց «Վեսթ […]
Ավելին
«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը, ով ներկայումս աշխատում է Sky Sports հեռուստաընկերությունում, վերջերս ուղիղ եթերի ժամանակ պատմել է, որ ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսին իրեն անվանել է ավանակ` տարվա թիմում նրան չընդգրկելու համար։ «Մենք տարվա թիմում չէինք ընգրկել ո՛չ Կրիշտիանու Ռոնալդուին, ո՛չ էլ Լեո Մեսսիին։ Ես մշտապես Մեսսիին գերադասել եմ Ռոնալդուից, բայց ինձ թվում էր, որ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025