Իտալական Ա սերիայի 17-րդ տուրի վերջին խաղում «Ռոման» սեփական հարկի տակ կմրցի «Սպեցիայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Vmedia» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, տեխնիկական բացթողման պատճառով ՈՒԵՖԱ-ն որոշել է չեղարկել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքներն ու անցկացնել նոր վիճակահանություն։ Առաջին վիճակահանության ժամանակ «Վիլյառեալին», որպես մրցակից, բաժին էր հասել «Մանչեսթեր Սիթին», իսկ հաջորդ անգամ դուրս եկավ արդեն «Յուվենտուսի» «գնդակը»։ «Դեղին սուզանավը» շատ յուրահատուկ է արձագանքել վիճակահանության նոր արդյունքներին` հրապարակելով հետևյալ տեսանյութը.
Ավելին
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում` Շվեյցարիայի Նիոն քաղաքում, կայացավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը։ Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը։ «Բենֆիկա» – «Ռեալ Մադրիդ» «Վիլյառեալ» – «Մանչեսթեր Սիթի» «Ատլետիկո Մադրիդ» – «Բավարիա» «Զալցբուրգ» – «Լիվերպուլ» «Ինտեր» – «Այաքս» «Սպորտինգ» – «Յուվենտուս» «Չելսի» – «Լիլ» ՊՍԺ – «Մանչեսթեր Յունայթեդ» Նշենք, որ 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան 2022 թ. փետրվարի 15-16-ին […]
Ավելին
Այսօր` դեկտեմբերի 13-ին, ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում` Նիոնում, տեղի կունենա միանգամից երեք վիճակահանություն։ Նախ Երևանի ժամանակով 15:00-ից սկսած` կկայանա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը։ Մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճած 16 ակումբները բաժանվել են երկու զամբյուղների։ Խմբերի հաղթողներն ընդգրկվել են առաջին, իսկ երկրորդ հորիզոնականը զբաղեցրած ակումբները` երկրորդ զամբյուղում։ Նշենք, որ մրցաշարի 1/8 եզրափակիչում միմյանց հետ չեն կարող զույգ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 17-րդ տուրի շրջանակում գորժող չեմպիոն «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց հետնապահների թվում ընթացող «Կալյարիի» դեմ։ «Ներաձուրիները» պարզապես հիանալի հանդիպում անցկացրին` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի թիմից դուբլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը, ով Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի քանակը հասցրեց 10-ի և լավագույն ռմբարկուների պայքարում բարձրացավ 4-րդ հորիզոնական։ Հատկանշական է, որ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 17-րդ տուրի շրջանակում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում մրցեց «Էմպոլիի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում Լուչիանո Սպալետիի թիմն ուներ տարածքային ու խաղային հսկայական առավելություն, որն արտահայտվել է նաև թվերի տեսքով։ «Նապոլին» հանդիպման ընթացքում գնդակին տիրել է ժամանակի 60%-ը, կատարել է 30 հարված, որոնցից 6-ը` դիպուկ, իրացրել է 10 անկյունային ու անցկացրել է 85 […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 17-րդ տուրի շրջանակում «Սասուոլոն» սեփական հարկի տակ մրցեց «Լացիոյի» դեմ։ «Սասուոլոն» շարունակում է լուրջ անախորժություններ պատճառել իտալական գարնդներին և 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «արծիվների» նկատմամբ։ Խաղի հաշիվը 6-րդ րոպեին բացեց Մատիա Ձականին, սակայն հետագայում 63-րդ ու 69-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Դոմենիկո Բերարդին ու Ջակոմո Ռասպադորին` ապահովելով «Սասուոլոյի» հաղթանակը։ Հավելենք, որ […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին, ամենայն հավանականությամբ, շուտով կփոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, «Յուվենտուսը» նոր կենտրոնական հարձակվող է փնտրում և այդ դիրքի ամրապնդման հիմնական թեկնածուն հենց Կավանին է։ Ինքը` ուրուգվայցի ֆուտբոլիստը, նույնպես ցանկանում է հեռանալ մանկունյական ակումբից և վերադառնալ Ա սերիա։ Նշվում է, որ բացի Կավանիից, «բյանկոներիները» հետաքրքրված են նաև Դուշան Վլահովիչի […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է նոր տեսանյութ։ Տեսանյութը նվիրված է Հայաստանի հավաքականի` Խոակին Կապառոսի գլխավորությամբ անցկացրած 6 լավագույն հանդիպումներին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալական Ա սերիայի 17-րդ տուրի շրջանակում «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց «Ուդինեզեի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ «Ռոսոներիները» մինչև 90+2-րդ րոպեն պարտվում էին 0:1 հաշվով, սակայն Զլատան Իբրահիմովիչը կիսաշրջադարձ հարվածով հիանալի գոլի հեղինակ դարձավ` փրկելով միլանյան ակումբին պարտությունից։ Հավելենք, որ 40-ամյա հարձակվողն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 10 հանդիպում և խփեց իր 7-րդ գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023