«Ինտերը» շարունակում է միջմրցաշրջանային հատվածն ու ընկերական հանդիպում անցկացրեց ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Լանսի» դեմ։ Հանդիպման մեծ մասում մրցակիցները չէին կարողանում գտնել հակառակորդ թիմի դարպասը տանող ճանապարհը, և թվում էր` կողմերը խաղը կավարտեն 0:0 հաշվով, սակայն 90-րդ րոպեին «Լանսը» հաղթանակ կորզեց. անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Լեո Օպենդան։ Հավելենք, որ միլանյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց […]
Ավելին
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է մյունխենյան ակումբի արդեն նախկին հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի տեղափոխությունը «Բարսելոնա». ««Բարսելոնան» միակ ակումբն է, որը գումար չունի, սակայն գնում է բոլոր ֆուտբոլիստներին, որոնց ցանկանում է։ Ես չգիտեմ` ինչպես են նրանք դա անում։ Դա մի տեսակ տարօրինակ է և խելագարություն»,- 34-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Հիշեցնենք, որ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ռոմայի» պաշտոնական կայքը, ակումբն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել «Յուվենտուսի» նախկին հարձկվող Պաուլո Դիբալայի հետ։ Կողմերի միջև կնքվել է 3 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ Արգենտինացի հարձակվողը «գայլերի» կազմում հանդես կգա «21» համարի մարզաշապիկով։ Հիշեցնենք, որ Պաուլո Դիբալան «Յուվենտուսի» կազմում հանդես էր գալիս 2015 թ. […]
Ավելին
«Տորինոյի» կենտրոնական պաշտպան Գլեյսոն Բրեմերը կարիերան կշարունակի «Յուվենտուսի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, երկու ակումբները գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «բյանկոներիները» «ցլերին» կվճարեն 40+7 մլն եվրո։ Ակնկլավում է, որ բրազիլացի պաշտպանը «Յուվենտուսի» հետ պայմանագիրը կկնքի մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ նրա տարեկան աշխատավարձը կլինի 5 մլն եվրո։ Նշենք, որ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Մաթիյս դե Լիխտին։ Կողմերի միջև կնքվել է 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Ըստ հեղինակավոր Transfermarkt կայքի` մյունխենյան ակումբը գործարքի դիմաց «բյանկոներիներին» վճարել է 67 մլն եվրո, որին հետագայում, հավելավճարների տեսքով, ավելանալու է ևս 10 մլն եվրո։ Հավելենք, որ հոլանդացի պաշտպանը […]
Ավելին
«Յուվենտուսը» կենտրոնական պաշտպան Մաթիյս դե Լիխտի` «Բավարիա» տեղափոխությունից հետո այժմ աշխատում է նրան փոխարինելու ուղղությամբ։ Ինչպես տեղեցնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «բյանկոներիների» տրանսֆերային գլխավոր նպատակը «Տորինոյի» ֆուտբոլիստ Գլեյսոն Բրեմերին ձեռք բերելն է։ Այդուհանդերձ, բրազիլացի պաշտպանի տրանսֆերի հարցում «ծեր սենյորան» լուրջ մրցակից ունի` ի դեմս «Ինտերի», որն արդեն ամիսներ շարունակ փորձում է ավարտին հասցնել այդ գործարքը։ […]
Ավելին
«Յուվենտուսի» նախկին հարձակվող Պաուլո Դիբալան ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Ռոմա»։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «գայլերը» գործարքի հարցում վերջնական համաձայնության են հասել արգենտինացի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` 28-ամյա ֆուտբոլիստը հռոմեական ակումբի հետ կնքելու է 3 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ Սպասվում է, որ Դիբալայի տարեկան աշխատավարձը լինելու […]
Ավելին
«Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Մաթիյս դե Լեխտը կարիերան կշարունակի «Բավարիայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հուլիսի 17-ին «Բավարիան» ու «Յուվենտուսը» գործնականում ողջ օրը բանակցություններ են վարել` գործարքի հարցում հասնելով վերջնական համաձայնության։ Մյունխենյան ակումբը 22-ամյա տրանսֆերի դիմաց «բյանկոներիներին» կվճարի 80 մլն եվրո, որը ներառելու է նաև տարբեր հավելավճարներ։ Նշվում է, որ հոլանդացի պաշտպանը «Բավարիայի» հետ […]
Ավելին
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել` ցույց տալով, որ իր ուսին դաջել է Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի գավաթները։ Դրանից առաջ էլ «Յուրահատուկը» ևս մեկ գրառում էր կատարել` բացատրելով, թե ինչու է նման որոշում կայացրել։ «Հռոմեական հանրության ուրախությունը դրդեց ինձ գնալ այս քայլին։ Այդ ժամանակ ես մտածեցի ինչ-որ […]
Ավելին
«Ինտերը» շարունակում է միջմրցաշրջանային հատվածն ու Իտալիայի Ֆերարա քաղաքի «Պաոլո Մացա» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց «Մոնակոյի» դեմ։ Մոնեգասկյան ակումբը բավական ատիվ մեկնարկեց հանդիպումն ու շատ արագ երկու գնդակի առավելություն ստացավ. 7-րդ ու 30-րդ րոպեների ընթացքում աչքի ընկան համապատասխանաբար Ալեքսանդր Գոլովինն ու Վիսամ Բեն Եդերը։ Նախքան ընդմիջման գնալը «ներաձուրիները» մեկ գնդակ հետ բերեցին. 42-րդ րոպեին անկնունայինի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025