Թուրքական Սուպերլիգայի վերջին` 38-րդ տուրում «Ադանա Դեմիրսպորը» սեփական հարկի տակ պարզապես քարը քարի վրա չթողեց «Գյոզթեփեին»` ջախջախելով 7:0 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ իտալացի անվանի հարձակվող Մարիո Բալոտելին, ով դարձավ պենտա-տրիկի հեղինակ` 5 անգամ գրավելով մրցակցի դարպասը։ Հատկապես տպավորիչ ստացվեց 31-ամյա հարձակվողի վերջին գոլը, ով հիանալի անցում ձեռնարկեց ու «ռաբոնա» տեսակի հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ Հավելենք, […]
Ավելին
Իտալական Ա սերիայի վերջին` 38-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց «Սասուոլոյի» դեմ։ «Ռոսոներիները» դեռևս առաջին կեսում վճռեցին հանդիպման ելքը` նախքան ընդմիջման գնալը երեք անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը։ Ստեֆանո Պիոլիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Օլիվիե Ժիրուն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ֆրանկ Կեսիեն։ Նշենք, որ բոլոր երեք դեպքերում գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռաֆայել Լեաուն։ Երկրորդ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի վերջին` 38-րդ տուրում առաջնության առաջատար «Միլանը» հյուրընկալվելիս կմրցի «Սասուոլոյի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով. Այդ հանդիպմանը զուգահեռաբար չեմպիոնության մյուս հավակնորդ «Ինտերը» սեփական հարկի տակ կմրցի «Սամպդորիայի» դեմ, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք […]
Ավելին
Իտալական Ա սերիայի վերջին` 38-րդ տուրում «Ռոման» Թուրինում հյուրընկալվելիս մրցեց «Տորինոյի» դեմ։ Կարելի է ասել` անակնկալ արդյունք գրանցվեց այս խաղում, քանի որ «գայլերը» շոկի ենթարկեցին մրցակցին ու ջախջախեցին 3:0 հաշվով։ Ժոզե Մոուրինիոյի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Թեմի Աբրահամը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Լորենցո Պելեգրինին։ Նշենք, որ անգլիացի հարձակցողն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանն ավարտեց […]
Ավելին
«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է ՊՍԺ-ն, որը պատրաստ է նրա տրանսֆերի դիմաց վճարել 70 մլն եվրո։ Այդուհանդերձ, միլանյան ակումբը մտադիր չէ վաճառել իր հարձակվողին, ում համարում է անձեռնմխելի ֆուտբոլիստ։ Հաղորդվում է, որ «ռոսոներիները» Լեաուին […]
Ավելին
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը վերլուծել է Չեմպիոնների լիգայի 2021/22 մրցաշրջանի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում կայացած «Ռեալ Մադրիդ» 3:1 «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալական Ա սերիայի 37-րդ տուրի վերջին խաղում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցեց «Լացիոյի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։ Թուրինյան ակումբի կազմում իրենց վերջին տնային հանդիպում անցկացրին Պաուլո Դիբալան և Ջորջիո Կիելինին, ովքեր ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով լքելու են «բյանկոներիների» շարքերը։ «Ծեր սինյորայի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Կիելինիին փոխարինել է 18-րդ, իսկ Դիբալային` 78-րդ […]
Ավելին
2021/22 մրցաշրջանը քայլ առ քայլ մոտենում է տրամաբանական ավարտին. եվրոպական առաջնությունները մեկը մյուսի հետևից մոտենում են վերջնագծին, ինչին զուգահեռ ոչ միայն հայտնի են դառնում չեմպիոնները, այլև Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության խմբային փուլի մասնակիցները։ Անցնող հանգստյան օրերի ընթացքում ևս երեք ակումբներ նվաճեցին ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի խմբային փուլի ուղեգիր։ «Սելթիկը» (Շոտլանդիա) և «Բրյուգեն» (Բելգիա), դառնալով իրենց երկրների […]
Ավելին
Իտալական Ա սերիայի նախավերջին` 37-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Կալյարիի» դեմ։ «Ներաձուրիները» հանդիպման մեծ մասում ունոին տարածքային ու խաղային լուրջ առավելություն և հաղթեցին 3:1 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը, մեկ գոլ էլ խփեց Մատեո Դարմիանը, իսկ տանտերերի միակ գոլը խփեց Հարալամբոս Լիկոյանիսը։ Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 81 միավոր և […]
Ավելին
Իտալական Ա սերիայի նախավերջին` 37-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ մրցեց «Ատալանտայի» դեմ։ Գոլազուրկ ու անամտամ առաջին կեսից հետո «ռոսոներիները» կարողացան երկու անպատասխան գնդակ ուղարկել բերգամասկների դարպասը։ Ստեֆանո Պիոլիի թիմի կազմից նախ 56-րդ րոպեին հաշիվը բացեց Ռաֆայել Լեաուն, ապա 75-րդ րոպեին Թեո Էրնանդեսը տպավորիչ անցում ձեռնարկեց ու կրկնապատկեց միլանյան ակումբի առավելությունը։ Այպիսով, «Միլանը» հաղթեց 2:0 […]
Ավելին
1 168 169 170 171 172 464

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023