Interfootball-ի հերթական ծաղրանկարը Զինեդին Զիդանի՝ «Ռեալ» վերադարձի մասին է: Գիտի՞ արդյոք ֆրանսիացին «Ռեալին» անօգնական իրավիճակից փրկելու և լավ օրերին վերադարձնելու դեղատոմսը.                    
                    Ավելին  
                  
                      «Ռեալ» վերադարձած Զինեդին Զիդանն առաջին հարցազրույցն է տվել՝ կիսվելով զգացողություններով. ««Ռեալում» պետք է հաշվել բոլոր մանրուքները, քանի որ ակումբը ծանր կշիռ ունի: Պետք է միանգամից մտածել ամեն ինչի մասին: Մարզելն այլ բան է, իսկ Ռեալը մարզելը լրիվ այլ: Ես կարող եմ ասել սա, քանի որ անցել եմ այդ ամենի միջով: Այժմ ես ցանկանում եմ այդ […]                    
                    Ավելին  
                  
                      Րոպեներ առաջ «Ռեալը» հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարիին հեռացնելու և Զինեդին Զիդանին թիմի նոր գլխավոր մարզիչ նշանակելու մասին: Այս մասին հայտնում է «գալակտիկոսների» պաշտոնական կայքը: Զիզուն վերադառնում է աշխատանքի մոտ 9-ամսյա դադարից հետո: Ինչպես հայտնում է հեղինակավոր Marca պարբերականը, Զիդանի վերադարձը հնարավոր է եղել հետևյալ պայմաններով․ թիմի նկատմամբ ամբողջական տիրապետում, որոշ ֆուտբոլիստների տրանսֆերների վաճառք, […]                    
                    Ավելին  
                  
                      «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնին կվերադառնա Զինեդին Զիդանը: Սպասվում է, որ Սանտիագո Սոլարիի պաշտոնանկության և Զիդանի նշանակման մասին կհայտարարվի այսօր։ Ավելի վաղ El Pais-ը հայտնել էր, որ Զիդանը հրաժարվել է մրցաշրջանի կեսից վերադառնալ «Ռեալ» և այդ մասին որոշում կկայացնի միայն հունիսին, սակայն իրավիճակը կտրուկ փոխվել է։ El Chiringuito-ն անցյալ տարի առաջինն էր հայտնել Կրիշտիանու Ռոնալդուի «Ռեալից» […]                    
                    Ավելին  
                  
                      Ռիվալդոն կարծիք է հայտնել այն մասին, թե ինչպես «Բարսելոնան» պետք է պատրաստվի առանց Մեսսիի կյանքին: «Մեսսիից հետո իրավիճակը պետք է անհանգստացնի բոլոր երկրպագուներին և «Բարսելոնայի» ղեկավարությանը: Պետք է փնտրել փոխարինող, բայց դա շատ դժվար կլինի»,- ասել է Ռիվալդոն Sport.es-ին տված հարցազրույցում: : -Ո՞վ կլինի իդեալական փոխարինող: -Միայն Նեյմարը: Եթե նա վերադառնա «Բարսելոնա», հրաշալի կլինի: Նեյմարը […]                    
                    Ավելին  
                  
                      «Բարսելոնան» և թիմի պաշտպան Ժորդի Ալբան պաշտոնապես վավերացրել են համաձայնագիրը: Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը,- հայտնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը: Նոր պայմանագրով Ալբայի հրաժարագինը կազմում է 500 միլիոն եվրո: Հիշեցնենք, որ Ալբան «Բարսայում» 7-րդ մրցաշրջանն է անցկացնում: «Վալենսիայից» տեղափոխված Ալբան կատալոնական թիմի հետ 14 տիտղոս է նվաճել:                    
                    Ավելին  
                  
                      Միջազգային ֆուտբոլի ներկայի գլխավոր հարցերից մեկը. արդյո՞ք Ժոզե Մոուրինյուն կգլխավորի «Ռեալը»: Այն, որ «արքայական» ակումբում իրավիճակը պայթյունավտանգ է, հայտնի է բոլորին: Միջազգային սպորտային մամուլը չի դադարում ուշադրության կենտրոնում պահել իրավիճակը և հնարավոր զարգացումները: Daily Mail-ը, հղում կատարելով «Ռեալի» մոտ կանգնած աղբյուրին, հայտնում է, որ Մոուրինյուի՝ «Ռեալ» վերադարձի դեպքում թիմից կհեռանա ավագ Սերխիո Ռամոսը: Նշվում է, […]                    
                    Ավելին  
                  
                      «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է գլխավորել «Յուվենտուսը»: Մադրիդցիների նախագահ Ֆլորենտինո Պերեսը հինգշաբթի օրը միջնորդի միջոցով առաջարկել է 46-ամյա ֆրանսիացի մասնագետին վերադառնալ ակումբ: Զիդանը պատասխանել է, որ պարաստ չէ այս պահին վերադառնալ մադրիդյան թիմ Ինչպես հայտնում է El País-ը, Զիդանն արդեն ունի պաշտոնական առաջարկ «Յուվենտուսից»: Թուրինցիները պատրաստ են նրա հետ մինչև 2022 թվականը […]                    
                    Ավելին  
                  
                      Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվել էր «Վալյադոլիդին»: Մադրիդյան թիմը հաղթեց 4:1 հաշվով: Հանդիպման 12-րդ րոպեին տանտերերը չեն կարողացել դիպուկ իրացնել 11 մետրանոցը: Այնուամենայնիվ, 29-րդ րոպեին «Ռեալը» գոլ է ընդունել. աչքի է ընկել Տուհամին: 5 րոպե անց Վարանը հավասարեցրել է հաշիվը: 51-րդ րոպեին Բենզեման հստակ է իրացրել 11 մետրանոցը՝ առաջ մղելով «արքայական» թիմին, իսկ 8 […]                    
                    Ավելին  
                  
                      Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնան» հյուրընկալելու է «Լիոնին»: Հանդիպումը կարող է բաց թողնել կատալոնական թիմի հարձակվող Ուսման Դեմբելեն,- հայտնում է Sport.es-ը: Նշվում է, որ այսօր ֆրանսիացին բուժզննում կանցնի, որից հետո վերջնականապես պարզ կլինի խաղին մասնակցել-չմասնակցելու հարցը: «Բարսելոնա»-«Լիոն» հանդիպումը կայանալու է մարտի 13-ին: Հիշեցնենք, որ առաջին հանդիպումն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0:                    
                    Ավելին  
                  Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025
 
             
                    
         
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                   
                  