33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարի քառորդ եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Արգենտինային ու շարունակում է պայքարը։ Հանդիպման եզրափակիչ սուլիչից հետո բախում է եղել երկու հավաքականբերի ֆուտբոլիստների միջև։ Թիերի Անրիի գլխավորած օլիմպիական հավաքականը դուրս է եկել Փարիզ-2024-ի ֆուտբոլի մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է Եգիպտոսի թիմի դեմ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի քառորդ եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը Բորդոյում ընդունեց Արգենտինայի թիմին։ Անչափ լարված և հետաքրքիր պայքարում անցած սկզբունքային մրցավեճն ավարտվեց «եռագույնների» հաղթանակով` 1:0 հաշվով։ Թիերի Անրիի գլխավորած օլիմպիական հավաքականին հաղթանակ պարգևեց Ժան-Ֆիլիպ Մատետայի 5-րդ րոպեին խփած գոլը։ Այսպիսով, Ֆրանսիան Արգենտինայից ռևանշվի հասավ աշխարհի 2022 թ. առաջնության եզրափակիչում կրած պարտության համար և դուրս […]
Ավելին
«Ժիրոնայի» հարձակվող Արտոյ Դովբիկը տեղափոխվել է «Ռոմա», հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։ Ըստ Transfermarkt-ի` «ջալոռոսիները» ուկրաինացի հարձակվողի տեղափոխության համար կատալոնական ակումբին վճարել են 30,5 մլն եվրո, իսկ նրա հետ պայմանագիրը կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Ավելի վաղ հաղորդվել է, որ գործարքը հավելավճարները ներառյալ արժենալու է մինչև 35-36 մլն եվրո, իսկ «Ժիրոնան» Դովբիկի տրանսֆերի հաջորդ […]
Ավելին
Իտալական «Միլանն» ու Մադրիդի Ռեալն ԱՄՆ-ի Չիկագո քաղաքի «Սոլդեր Ֆիլդ» մարզադաշտում միմյանց միջև ընկարակ հանդիպում անցկացրին։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի մեկ գրավում. «ռոսոներիները» հաղթեցին 1:0 հաշվով։ Միակ գոլը 55-րդ րոպեին խփեց նիգերիացի վինգեր Սամու Չուկվուեզեն։ Նշենք, որ «արքայական» ակումբի կազմում նորամուտն է նշել թիմի նորեկ, բրազիլացի հարձակվող Էնրիկը, որը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել […]
Ավելին
«Ռեալ Սոսիեդադի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Միկել Մերինոն կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»։ As-ը գրում է, որ «բլաուգրանան» վաղուց հետաքրքրված է 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով և այժմ աշխատում է նրա տրանսֆերը ձեռք բերելու ուղղությամբ։ Կատալոնական ակումբը մտադիր է Մերինոյի տեղափոխության համար «Ռեալ Սոսիեդադին» առաջարկել 20 մլն եվրո։ Ինքը` ֆուտբոլիստը, դեմ չէ է տեղափոխվել «Բարսելոնա», եթե ակումբները […]
Ավելին
Լոնդոնի «Չելսին» ձեռք է բերել «Վիլյառեալի» դարպասապահ Ֆիլիպ Յորգենսենին։ «Ազնվականների» պաշտոնական կայքը գրում է, որ 22-ամյա դարպասապահի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2031 թ. հունիսի 30-ը։ Ըստ Transfermarkt-ի` անգլիական գրանդը դանիացի դարպասապահի տեղափոխության համար «դեղին սուզանավին» վճարել է 24,5 մլն եվրո։ Ֆիլիպ Յորգենսենը 2015 թ. հանդես էր գալիս «Վիլյառեալի» համակարգում, որի հիմնական թիմում 44 խաղում […]
Ավելին
«Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոսել է ակումբի հետագա ծրագրերի մասին. «Այստեղ` «Բարսելոնայում», մենք ցանկանում ենք Պեպ Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթիի» նման թիմ ստեղծել։ Դա մեր զարգացման ճանապարհն է»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Հիշեցնենք, որ կատալոնական ակումբն ԱՄՆ-ի Օռլանդո քաղաքի «Ցիտրուս Բոուլ» մարզադաշտում կայացած ընկերական խաղում 11-մետրանոցներով հաղթել է Անգլիայի չեմպիոն […]
Ավելին
ԱՄՆ-ի Օռլանդո քաղաքի «Ցիտրուս Բոուլ» մարզադաշտում միմյանց միջև ընկերական հանդիպում անցկացրին կատալոնական «Բարսելոնան» ու Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»։ Հիմնական ժամանակն անցավ գոլառատ և հավասար պայքարում, որն ավարտվեց 2:2 հաշվով։ «Քաղաքաբնակներից» աչքի ընկան Նիկո Օ’Ռայլին և Ջեք Գրիլիշը։ «Բլաուգրանայից» գոլերը խփել են Պաու Դելգադոն ու Պաբլո Տոռեն։ Ըստ հանդիպման կանոնակարգի` կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին 11-մետրանոցներ։ […]
Ավելին
Ֆրանսիացի անվանի պաշտպան Ռաֆայել Վարանն ազատ գործակալի կարգավիճակում համալրել է իտալական Ա սերիանի նորեկ «Կոմոյի» կազմը։ Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 31-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Այն ունի ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։ Ռաֆայել Վարանն առավել հայտնի է Մադրիդի «Ռեալի» կազմում ունեցած մրցելույթներով (2011-2021 թթ., 360 խաղ, 17 […]
Ավելին
«Ռեալի Սոսիեդադի» և Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Ռոբին Լե Նորմանը տեղափոխվել է «Ատլետիկո»։ Մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ձեռք է բերել 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, իսկ նրան կներկայացնի երբ վերջինս վերադառնա արձակուրդից։ Ըստ հեղինակավոր Transfermarkt-ի` «հնդկացիները» Լե Նորմանի տեղափոխության համար Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբին վճարել են 34,5 մլն եվրո։ Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները […]
Ավելին
1 45 46 47 48 49 760

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023