Ինչպես տեղեկացնում է Գերմանիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը, «բունդեսմանշաֆթի» երկու ֆուտբոլիստներ Յոնաս Հոֆմանը («Բորուսիա Մյունխենգլադբախ») և Մարսել Հալշտենբերգը («Լայպցիգ») վարակվել են կորոնավիրուսով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վարակակիրների մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների։ Երկու ֆուտբոլիստներն էլ ինքնամեկուսացել են։ Հոֆմանի ու Հալշտենբերգի վարակվելուց հետո Գերմանիայի հավաքականի մյուս բոլոր ֆուտբոլիստները, մարզչական անձնակազմը և աշխատակիցները թեստավորվել են․ բոլոր թեստերի պատասխանը […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Բավարիան» հետաքրքրված է «Ռեալի» եզրային ֆուտբոլիստ Լուկաս Վասկեսի ծառայություններով։ Հայտնի է, որ Վասկեսի ու «Ռեալի» միջև գործող պայմանագիրը 2021 թվականի հունիսի 30-ին ավարտվում է, իսկ «արքայական» ակումբը ցանկանում է երկարաձգել այն՝ կատարելով առաջարկ, որը, սակայն չի գոհացրել 29-ամյա ֆուտբոլիստին, և Վասկեսը չի շտապում կնքել նոր պայամանագիր հարազատ ակումբի հետ։ Վասկեսի որոշման […]
Ավելին
Գերմանիայի հավաքականի և «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը բաց կթողնի «բունդեսմանշաֆթի» առջիկա երեք հանդիպումները, որոնք կայանելու են աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում։ Ինչպես տեղեկացնում է Գերմանիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը, Կրոսը հավաքականի ճամբար էր ժամանել արդեն ունենալով մկանային խնդիրներ։ Լրացուցիչ բուժզննումից հետո պարզ դարձավ, որ վնասվածքը սպասվածից ավելի լուրջ է, և 31-ամյա ֆուտբոլիստը չի […]
Ավելին
Ինչպես տեղեկանում ենք Goal.com-ի էջերից, Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Էրիկ Մաքսին Չուպո-Մոտինգը բաց կթողնի մարտի վերջին կայանալիք Կամերունի հավաքականի հանդիպումները ադմինիստրատիվ սխալի պատճառով։ Բանն այն է, որ Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիան սխալմամբ հրավերն ուղարկել է իր իսկ email-ին, որի հետևանքով 32-ամյա ֆուտբոլիստն ազգային թիմի կազմում ելույթ ունենալու պաշտոնական հրավեր այդպես էլ չի ստացել։ Ֆուտբոլիստի հոր խոսքերով՝ «Բավարիան» […]
Ավելին
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդն իր կարծիքն է հայտնել Կրիշտիանու Ռոնալդուի և Լեո Մեսսիի մասին․ «Այս պահին ես մտածում եմ միայն իմ մասին և ձգտում եմ դառնալ ավելի ու ավելի լավը։ Խոսելով Մեսսիի և Ռոնալդուի մասին՝ կարող եմ ասել, որ նրանք, գուցե, պատմության լավագույն ֆուտբոլիստներն են։ Ես դեռ սովորելու շատ բան ունեմ, որպեսզի դառնամ այնպիսին, […]
Ավելին
«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Լուիս Սուարեսը բարձր է գնահատել «Բորուսիա Դորտմունդի» ֆուբտոլիստ Էրլինգ Հալանդի որակները․ «Նա տպավորիչ ֆուբտոլիստ է, ով գտնվում է հիացնող մակարդակում։ Հալանդի ֆիզպատրաստությունն անհավանական է։ Նա ներկա պահին լավագույն կենտրոնական հարձակվողներից մեկն է և հետագայում կշրջի դարաշրջանը։ Մբապե՞, թե՞ Հալանդ։ Ես փոքր առավելություն տալիս եմ Հալանդին, սակայն Մբապեն նույնպես անհավանական մակարդակի ֆուտբոլիստ է»,- […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Sky Sport-ի լրագրող Մաքս Բիլեֆելդը, «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան, ամենայն հավանականությամբ, չի տեղափոխվի ՊՍԺ։ Աղբյուրի հաղորդմամբ՝ ավստրիացին մերժել է ֆրանսիական ակումբի խոշոր առաջարկը։ Հայտնի է, որ ավելի վաղ նա մերժել էր նաև «Չելսիին», որը նույնպես հետաքրքրություն էր ցուցաբերում ֆուտբոլիստի նկատմամբ։ 28-ամյա ֆուտբոլիստը կարիերայի շարունակությունը տեսնում է Իսպանիայում։ Ավելի վաղ հաղորդել էինք, որ […]
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի 30-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում ՊՍԺ-ն արտագնա խաղում 4։2 հաշվով առավելության հասավ «Լիոնի» նկատմամբ։ Այդ խաղում իր անվան դիմաց դուբլ գրանցեց մայրաքաղաքային ակումբի հարձակվող Կիլիան Մբապեն ։ Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, ֆրանսիացի ֆուտբոլիստը Լիգա 1-ի շրջանակում հատեց 100 գոլի սահմանագիծը։ Այդ պահի դրությամբ Մբապեն եղել է 22 տարեկան 91 օրական։ Աղբյուրի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Լայպցիգի» պաշտոնական կայքը, ֆրանսիական «Ստրասբուրգի» կենտրոնական պաշտպան Մոհամեդ Սիմականը կարիերան կշարունակի «Լայպցիգի» կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «ցլերը» 20-ամյա կենտրոնական պաշտպանի դիմաց «Ստրասբուրգին» կվճարեն 15 մլն եվրո, իսկ կողմերի միջև կկնքվի 5 տարվա պայմանագիր՝ մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Սիմականը նոր ակումբի շարքերը կհամալրի 2021 թվականի հուլիսի 1-ին։ Նոր ակումբի կազմում Մոհամեդ Սիմականը հանդես […]
Ավելին
«Լիվերպուլի», «Ռեալի», «Բավարիայի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Խաբի Ալոնսոն շուտով կդառնա «Բորուսիա Մյունխենգլադբախի» նոր գլխավոր մարզիչ։ Այդ մասին տեղեկացնում է The Gurdian-ի թղթակից Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 39-ամյա մասնագետը «Բորուսիայի» գլխավոր մարզիչ կդառնա հաջորդ մրցաշրջանի մեկնարկից՝ փոխարինելով Մարկո Ռոզեին, ով գլխավորելու է մյուս «Բորուսիան»՝ «Բորուսիա Դորտմունդը»։ Նշվում է, որ Մյունխենգալդբախը ներկայացնող ակումբն ընտրություն կատարելիս […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023