«Բավարիայի» ներկայիս գլխավոր մարզի Հանս-Դիտեր Ֆլիկը, ով մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է մյունխենյան ակումբից, հնարավոր է, կարիրերն շարունակի անգլիական Պրեմիեր լիգայում։ Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, «Տոտենհեմը» Ժոզե Մոուրինիոյի հեռանալուց հետո գլխավոր մարզչի փնտրտուքների մեջ է։ Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբը Հանսի Ֆլիկին ներառել է իր հետաքրքրությունների շրջանակ և մտադիր է պայմանագիր առաջարկել 56-ամյա մանագետին։ Նշվում […]
Ավելին
Բելգիայի հավաքականի Twitter-ի պաշտոնական էջում հրապարակվել են այն 26 ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտավորված են լինելու Եվրո-2020–ին։ «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ – Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Սիմոն Մինյոլե («Բրկուգե»), Մաց Սելս («Ստրասբուրգ», Ֆրանսիա) Պաշտպաններ – Տոբի Ալդերվեյրելդ («Տոտենհեմ», Անգլիա), Յան Վերտոնգեն («Բենֆիկա», Պորտուգալիա), Դեդրիկ Բոյատա («Հերտա», Գերմանիա), Ջեյսոն […]
Ավելին
Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքի «Գամլա Ուլևի» մարզադաշտում կայացավ կանանց Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության եզրափակի հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Չելսին» և «Բարսելոնան»։ Խաղի հաշիվը բացվեց արդեն հանդիպման 33-րդ վայրկյանին, երբ «ազնվականների» կամից ինքնագոլի հեղինակ դարձավ Մելանի Լոյպլցը։ Դրանից հետո գնդակները հերթով սկսեցի հայտնվել լոնդոդնյան ակումբի դարպասը, և նախքան ընդմիջման գնալը «Բարսելոնայի» ֆուտբոլիստուհիները ևս 3 գնդակ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Վեսթ Բրոմվիչի» դեմ։ Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 15-րդ րոպեին «Վեսթ Բրոմի» ֆուտբոլիստները Հալ Ռոբսոն-Կանուի ջանքերով առաջ անցան հաշվի մեջ։ Յուրգեն Կլոպի թիմի պատասխանը չուշացավ․ «Հոթորնս» մարզադաշտի լուսատախտակին 33-րդ րոպեին 1։1 հաշիվը վառեց Մոհամեդ Սալահը։ Նախքան ընդմիջման գնալը «Լիվերպուլը» կարող էր առաջ անցնել […]
Ավելին
Մարդ իր գիտակցական կյանքում միշտ ձգտում է կատարելության՝ չփորձելով դավաճանել սեփական սկզբունքներին։ Ձգտումը ինքնին արդեն գեղեցիկ է, քանի որ կատարելությանը չեն հասնում, բայց այնտեղ տանող ճանապարհը ամենաազդեցիկն ու նշանակալիցն է մարդու կյանքում։ Լավագույնը միշտ մնալ անհնար է, բայց եթե քո ճանապարհը դեպի կատարելությունն է, քո կանգառները կլինեն միայն «լավագույնը» կոչվելու համար։ Պեպ Գվարդիոլա Պեպ Գվարդիոլային […]
Ավելին
Ուկրաինայի հավաքականի ու «Ատալանտայի» կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին հայտնվել է երեք ակումբների ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է Ua.Tribuna.com-ը՝ հղում կատարելով «Футбол 1/2/3» հեռուստաալիքների տնօրեն Ալեքսանդր Դենիսովին, խոսքը «Ինտերի», ՊՍԺ-ի ու «Չելսիի» մասին է։ 28-ամյա ֆուտբոլիստն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Հավելենք, որ ուկրաինսցի կիսապաշտպանին հեղինակավոր […]
Ավելին
Աշխարհահռչակ KPMG ընկերությունը թարմացրել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը, որը ներկայացնում է Globo Esporte-ն։ Անփոփոխ առաջատարը, բավական մեծ տարբերությամբ, Ֆրանսիայի հավաքականի ու ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն է։ Նրա արժեքը 189 միլիոն եվրո է գնահատվում։ Երկրորդ տեղ է բարձրացել Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը (131 միլիոն), իսկ «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը երկրորդից նահանջել է երրորդ […]
Ավելին
Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ Անգլիայի գավաթի 2020/21 խաղարկության եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Չելսին» և «Լեսթերը»։ Հանդիպման առաջին կեսում, ճիշտ է, լոնդոնյան ակումբ ուներ տարածքային առավելություն և գնդակին տիրում էր ժամանակի 55%-ը, միևնույն է, երկու ակումբներն էլ շատ զգուշավոր էին գործում և ողջ խաղակեսի ընթացում կողմերը միասին վերցրած կատարեցին 13 հարված, որոնցի ոչ-ոք դիպում […]
Ավելին
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան, ամենայն հավանականությամբ, կշարունակի մնալ իր պաշտոնում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, լոնդոնյան ակումբի ղեկավարությունը շարունակում է վստահել իսպանացի մասնագետին։ Այժմ կողմերը քննարկում են իրականացվելիք հավանական տրանսֆերները։ Հիշեցնենք, որ Միկել Արտետան «զինագործների» գլխավոր մարզիչ է նշանակվել 2019 թվականին։ Ակումբը 2020 թ․ Արտետայի գլխավորությամբ դարձել է Անգլիայի գավաթակիր և Անգլիայի […]
Ավելին
Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում հրապարակվել են այն 34 ֆուտբոլիստների անունները, ովքեր ընդգրկված են լինելու այդ երկրի ընդլայված կազմում՝ նախապատրաստվելու Եվրո-2020 -ին։ «Նարնջագույնների» գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ – Մարկո Բիզոտ («ԱԶ Ալկմար»), Յասպեր Սիլեսեն («Վալենսիա», Իսպանիա), Թիմ Կրուլ («Նորվիչ», Անգլիա), Մարտեն Ստեկելենբուրգ («Այաքս») Պաշտպաններ – Պատրիկ Վան Անհոլթ («Քրիստալ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023