Սլովակիայիառաջնության 15-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթել է «Ռուժոմբերոկին»։ Յայա Տուռեի գլխավորած թիմի հաղթական գոլը 31-րդ րոպեին խփել է Տիգրան Բարսեղյանը։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 21 խաղում գրանցել է 6 գոլ ու 4 ասիստ։ «Սլովանը» 31 միավորով երկրորդն է, «Ռուժոմբերոկը»` 12 միավորով 10-րդը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am […]
Ավելին
Արգենտինայի առաջնության Կլաուսուրայի 1/8 եզրափակիչում «Բարակաս Սենթրալը» մրցակցի դաշտում 1:0 հաշվով հաղթել է «Դեֆենսիա և Խուստիսիային»։ Հյուրերի հաղթական գոլը 29-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկած հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։ 30-ամյա ֆուտբոլիստը նախորդ 5 խաղերում 4 գոլ է խփել։ Բալեկյանը վարձավճարով է խաղում «Բարակաս Սենթրալում»։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Բոկա Խունիորսին»։ Բարակասը […]
Ավելին
ՖԻՖԱ-ն նոյեմբերի 18-ին հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը։ Հայաստանի հավաքականը նախորդ թարմացման համեմատ` նահանջել է երկու տեղով և այժմ 1181,01 միավորով 110-րդ տեղում է։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը տարին սկսել էր 105-րդ տեղում և այս ընթացքում միայն նահանջել է։ Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումները կանցկացնի 2027թ. մարտին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք […]
Ավելին
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/64 եզրափակիչում Սեգունդան ներկայացնող «Տեներիֆեն» հյուրընկալվելիս 5:2 հաշվով հաղթեց 4-րդ դիվիզիոնի ներկայացուցիչ «Բադախոսին»։ Հյուրերից դուբլ գրանցեց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, մեկական գոլ խփեցին նաև Խուանխո Սանչեսը, Իվան Չապելյան և Վիկտոր Մորենոն։ «Բադախոսից» աչքի ընկան Կառլոս Բեյտիան ու Խորխե Բարբան։ 23-ամյա Ռանոսը «Տեներիֆե» տեղափոխվելուց հետո 3 խաղում խփել է 3 գոլ։ […]
Ավելին
Ջոն վան’տ Սխիպը լքել է Ղազախստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է Bookmaker Ratings-ը։ «Պայմանագիրը կսպառվի այս շաբաթ, որը չենք երկարաձգելու։ Կսկսենք նոր մարզչի փնտրտուքը։ Ցանկանում ենք նշանակել այնպիսի մարզիչ, որի հետ երկար ճանապարհ կանցնենք, ինչը թույլ կտա մեզ նվաճել Եվրոպայի առաջնության ուղեգիր»,- հայտնել է Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սքոթ Մանը։ Ղազախները 62-ամյա […]
Ավելին
Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի երրորդ տուրի վերջին` 6-րդ տուրում Ղազախստանի ազգային հավաքականն Աստանայում գոլառատ ոչ-ոքի (2:2) գրանցեց Սլովակիայի հետ։ Տանտերերը Իսլամ Չեսնոկովի և Յան Վարագովսկու գոլերի շնորհիվ հաշվի մեջ առաջ էին երկու անգամ, բայց սլովակները կարողացան խուսափել պարտությունից։ Վլադիմիր Վայսի գլխավորած թիմին պարտությունից 90+5-րդ րոպեին փրկեց Ադրիան Կապրալիկը։ Հյուրերից գոլ խփեց նաև Ռոբերտ Բոժենիկը։ […]
Ավելին
Լատվիայի թիմի դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի վերջին 6-րդ տուրի խաղում (0:0) ունեցած մրցելույթի համար Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ալեքսանդր Միշիևը հեղինակավոր Sofascore վիճակագրական ընկերության կողմից ստացել է ամենաբարձր` 10 գնահատականը։ 22-ամյա ֆուտբոլիստը լատվիացիների դեմ խաղում 9 սեյվ է կատարել, որոնցից 4-ը` տուգանային հրապարակից կատարած հարվածներից հետո։ xGOT համակարգով երիտասարդ դարպասապահը չեզոքացրել է […]
Ավելին
Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի վերջին` 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Ռիգայում հյուրընկալվելիս կմրցի Լատվիայի թիմի դեմ։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 18:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Հավաքականները հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2028-ի որակավորման փուլի ժամանակ կլինի չորրորդ զամբյուղում, հայտնում է Football Meets Data հայտնի վիճակագրական ընկերությունը։ Զամբյուները կունենան հետևյալ տեսքը. Առաջին զամբյուղ` Իսպանիա, Պորտուգալիա, Նիդերլանդներ, Անգլիա, Ֆրանսիա, Իտալիա, Դանիա, Գերմանիա, Հունաստան, Նորվեգիա, Խորվաթիա։ Երկրորդ զամբյուղ` Չեխիա, Ուելս, Սերբիա, Թուրքիա, Շվեյցարիա, Շվեդիա, Ավստրիա, Հյուսիսային Իռլանդիա, Հունգարիա, Բոսնիա և Հերցեգովինա, Սլովենիա, Կոսովո։ Երրորդ զամբյուղ` Իռլանդիա, […]
Ավելին
«Լեգիան» միջազգային հանդիպումներով պայմանավորված դադարի ընթացքում ընկերական հանդիպում է անցկացրել Լեհաստանի երկրորդ լիգան ներկայացնող «Պոգոն Գրոդզիսկ-Մազովեցկիի» հետ` հաղթելով 4:2 հաշվով։ Վարշավան ներկայացնող ակումբից 45+8-րդ րոպեին գոլ է խփել Վահան Բիչախչյանը` հաշիվը դարձնելով 2:1։ 27-ամյա ֆուտբոլիստը նոյեմբերի 8-ին էլ Լեհաստանի Էքստրակլասայի 14-րդ տուրում գրավել էր «Ռակուվի» դարպասը` մրցաշրջանում աչքի ընկնելով առաջին անգամ։ Բիչախչյանը վնասվածքից նոր ապաքինվելու […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026