Carabao Cup. Վեսթ Հեմը խոշոր անակնկալ մատուցեց` պայքարից դուրս թողնելով Յունայթեդին🎥
Անգլիայի լիգայի գավաթի 1/16 եզրափակչի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։
Հանդիպումը մեկնարկեց բավական անսպասելի, քանի որ արդեն 9-րդ րոպեին Մանուել Լանսինին բացեց խաղի հաշիվը` առաջ մղելով «Վեսթ Հեմին»։
Հանդիպման մնացած ժամանակահատավածում «կարմիր սատանաներն» ունեին տարածքային ու խաղային լուրջ առավելություն, ստեղծեցին բազում գոլային պահեր, սակայն ոչ մի կերպ չհաջողվեց նրանց խփել պատասխան գնդակը ու դիմակայությունը տեղափոխվել 11-մետրանոց հարվածաշար (խմբ.` ըստ Անգլիայի լիգայի գավաթի կանոնադրության` եթե հանդիպումն ավարտվում է ոչ-ոքի, կողմերն իրացնում են 11-մետրանոցներ)։
«Վեսթ Հեմը» պահպանեց 9-րդ րոպեից ձեռք բերված առավելությունը` հաղթելով 1:0 հաշվով։
Այսպիսով «մրճարհնարները» դուրս եկան մրցաշարի 1/8 եզրափակիչ, իսկ «Յունայթեդը» լքեց պայքարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Carabao Cup, Դևիդ Մոյես, Մանուել Լանսինի, Մանչեսթեր-Յունայթեդ, Վեսթ Հեմ, Օլե-Գունար-Սուլշեր