Carabao Cup. Չելսին ու Տոտենհեմը դուրս եկան կիսաեզրափակիչ🎥
Անգլիայի Լիգայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց «Բրենթֆորդի» դեմ։
Չնայած «ազնվականները» ողջ հանդիպման ընթացքում ունեին տոտալ առավելություն` միայն խաղավարտին մոտ կարողացան բեկել հանդիպման ընթացքն ու երկու անպատասխան գնդալ ուղարկել մրցակցի դարպասը։
Նախ 80-րդ րոպեին «Բրենթֆորդի» պաշտպան Պոնտուս Յանսոնը գրավեց սեփական դարպասը, ապա 85-րդ րոպեին Ժորժինիոն դիպուկ իրացրեց 11-մետրանոցն ու դրեց հանդիպման վերջակետը։
Այսպիսով, Թոմաս Տուխելի սաները 2:0 հաշվով հաղթեցին «Բրենթֆորդին» և դուրս եկան Carabao Cup-ի կիսաեզրափակիչ։
Լոնդոնի հյուսիսում էլ «Տոտենհեմը» սեփական հարկի տակ մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։
Կողմերի միջև համառ պայքար ծավալվեց, որն ավարտվեց տանտերերի հաղթանակով` 2:1 հաշվով։
«Խցանների» կազմից մեկական անգամ աչքի ընկան Սթիվեն Բերգվեյնն ու Լուկաս Մոուրան, իսկ «Վեսթ Հեմի» գոլը խփեց Ջարեդ Բոուենը։
«Տոտենհեմը» նույնպես նվաճեց Անգլիայի Լիգայի գավաթի կիսաեզրափակիչի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Carabao Cup, Անգլիայի լիգայի գավաթ, Բրենթֆորդ, Թոմաս ՏՈւխել, Ժորժինիո, Լուկաս Մոուրա, Չելսի, Պոնտուս Յանսոն, Ջարեդ Բոուեն, Սթիվեն Բերգվեյն, Վեսթ Հեմ, Տոտենհեմ