Carabao Cup. Սիթին ու Լիվերը ջախջախիչ հաղթանակներով դուրս եկան 1/8 եզրափակիչ
Սեպտեմբերի 21-ի մեկնարկեց Անգլիգայի Լիգայի գավաթի 1/16 եզրափկիչը։
Մրցաշարի այդ փուլում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Նորվիչի» դեմ։
Չնայած Յուրգեն Կլոպը դաշտ էր դուրս բերել հիմնականում իր պահեստային ֆուտբոլիստներին, մերսիսայդյան ակումբը որևէ խնդիր չունեցավ և հաղթեց 3:0 հաշվով։
«Լիվերպուլի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Տակումի Մինամինոն, իսկ մեկ անգամ էլ աչքի ընկավ Դիվոկ Օրիգին։
«Մանչեսթեր Սիթին» էլ սեփական հարկի տակ մրցեց Անգլիայի երրորդ դիվիզիոնը` Առաջին լիգան, ներկայացնող «Ուիքոմբ Վոնդերերսի» դեմ։
Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 22-րդ րոպեին Բրենդոն Հանլանն առաջ մղեց հյուրերին։
Բաց թողած գոլից անմիջապես հետո Պեպ Գվարդիոլայի սաները միանգամից միացրին իրենց շարժիչները և հետագայում 6 անպատասխան գնդակ ուղարկեցին կարգով ավելի թույլ ակումբի դարպասը։
«Սիթիի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռիյադ Մարեզը, մեկական անգամ էլ աչքի ընկան Կևին դե Բրոյնեն, Ֆերրան Տորեսը, Ֆիլ Ֆոդենը և Քոուլ Պալմերը` ձևակերպելով 6:1 հաշիվը։
Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը, տանելով վստահ հաղթանակներ, նվաճեցին Անգլիայի Լիգայի գավաթի 1/8 եզրափակչի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Carabao Cup, Անգլիայի լիգայի գավաթ, Դիվոկ Օրիգի, Լիվերպուլ, Կևին դե Բրոյնե, Մանչեսթեր-Սիթի, Յուրգեն-Կլոպ, Նորվիչ, Ուիքոմ Վոնդերս, Պեպ Գվարդիոլա, Ռիյադ Մարեզ, Տակումի Մինամինո, Քոուլ Պալմեր, Ֆերրան Տոռես