Carabao cup. Սիթին նույնպես հանդես կգա Ուեմբլի մարզադաշտում?
Անգլիայի լիգայի գավաթի շրջանակում հայտնի դարձավ եզրափակչի երկրորդ մասնակիցը։
Առաջին խաղում հյուրընկալվելիս 3։1 հաշվով հաղթելով «Մանչեսթեր Սիթիին»՝ Պեպ Գվարդիոլայի սաներն այս անգամ սեփական հարկի տակ նվազագույն՝ 0։1 հաշվով պարտվեցին «Մանչեսթեր Յունայթեդին»։
«Քաղաքաբնակները», թեև ողջ խաղի ընթացքում վերահսկում էին հանդիպման ընթացքը և ունեին առավելություն, սակայն պարտվեցին
Խաղի և՛ հերոս, և՛ հակահերոս դարձավ «կարմիր սատանաների» հենակետային կիսապաշտպան Նեմանյա Մատիչը։ Նախ նա 35-րդ րոպեին շեշտակի հարվածով բացեց հանդիպման հաշիվը, ապա 76-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի պատճառով հեռացվեց խաղադաշտից։
Բաց թողած գոլից հետո, «Սիթին» ուներ պահեր, սակայն այդպես էլ հաշվի մեջ փոփոխություն չեղավ։ Չնայած պարտությանը՝ «երկնագույնները» դուրս եկան մրցաշարի եզրափակիչ, որի շրջանակում մարտի 1-ին «Ուեմբլի» մարզադաշտում կմրցեն «Աստոն Վիլլայի» դեմ։
# Carabao Cup, Աստոն Վիլլա, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Նեմանյա-Մատիչ