Carabao Cup. Սիթին կրկին հանդես կգա եզրափակիչում🎥
Անգլիայի Լիգայի գավաթի երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպման շրջանակում եզրափակչի մյուս մասնակցին պարզելու համար մրցեցին Մանչեսթեր քաղաքը ներկայացնող երկու գրանդ ակումբները՝ «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին»։
Խաղն ավարտվեց «քաղաքաբնակների» 0։2 հաշվով հաղթանակով։ Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո խաղի հաշիվը բացվեց միայն 50-րդ րոպեին․ տուգանայինի խաղարկումից հետո գոլն իր ակտիվում գրանցեց հյուրերի պաշտպան Ջոն Սթոունզը։
83-րդ րոպեին Ֆերնանդինիոն մրցակցի տուգանայինի մատույցներից կատարած հարվածով կրկնապատկեց Պեպ Գվարդիոլայի թիմի առավելությունը․ խաղն այդպես էլ ավարտվեց՝ 0։2։
Այսպիսով, «քաղաքաբնակներն» 4-րդ տարին անընդմեջ դուրս են գալիս Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ, որի շրջանակում ապրիլի 25-ին «Ուեմբլի» մարզադաշտում կմրցի «Տոտենհեմի» դեմ, որը հունվարի 5-ին 2։0 հաշվով հաղթեց «Բերնթոֆրդին»։
# Carabao Cup, Անգլիայի-Լիգայի-գավաթ, Ժոզե Մոուրինիո, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, Ջոն Սթոունզ, Տոտենհեմ, Ֆերնանդինիո