Carabao Cup. մեկնարկել է 1/8 եզրափակիչը ?
«Սիթիի» ու «Լեսթերի» վստահ տեսքը, «Էվերթոնը» հաղթեց «Վոթֆորդին»․ այլ արդյունքներ
Անգլիայի լիգայի գավաթի շրջանակներում կայացան 1/8 եզրափակչի մի շարք հանդիպումներ։
Գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 3։1 հաշվով առավելության հասավ անկում ապրող «Սաութհեմպտոնի» նկատմամբ։ Պեպի սաների կազմում մեկ անգամ աչքի ընկավ Նիկոլաս Օտամենդին, իսկ Սերխիո Ագուերոն դարձավ դուբլի հեղինակ։ Հյուրերի կազմում միակ գնդակը հեղինակեց Ջեք Սթիվենսը։
Շարունակում է փայլել Բրենդան Ռոջերսի «Լեսթերը», ով հյուր էր գնացել նախորդ մրցաշրջանի կիսաեզրափակչի մասնակից, անգլիական 3-րդ դիվիզիոնը ներկայացնող «Բերտոն Ալբիոնին» և տարավ 1։3 հաշվով հաղթանակ։
«Աղվեսների» կազմում գոլերի հեղինակներ դարձան Կելեչի Իհեանաչոն, Յուրի Տիլեմանսն ուն Ջեյմս Մեդիսոնը։
ԱՊԼ-ի ներկայացուցիչներից երեկ հանդիպում ունեին նաև «Էվերթոնն» ու «Վոթֆորդն», ովքեր «Գուդիսոն Պարկում» մրցում էին միմյանց դեմ։ Մերսիսայդցիներն ավելի ուժեղ գտնվեցին ԱՊԼ-ի հետնապահի նկատմամբ՝ դուրս գալով 1/4 եզրափակիչ։ «Էվերթոնի» կազմում գոլերի հեղինակներ դարձան Մեյսոն Հոլգեյթն ու Ռիչարլիսոնը։
Կայացել է ևս երկու հանդիպում․
«Օքսֆորդ Յունայթեդ» 2։1 «Սանդերլենդ»
«Կրոուլի Թաուն» 1։3 «Կոլչեսթեր Յունյաթեդ»
Այսօր ուշ երեկոյան կկայանան ևս 3 հանդիպոււմ․
«Լիվերպուլ» – «Արսենալ»՝ 23։30
«Վուլվերհեմպտոն» – «Աստոն Վիլլա»՝ 23։45
«Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 00։05
# Carabao Cup, Էվերթոն, Լեսթեր, Մանչեսթեր-Սիթի, Վոթֆորդ