Carabao cup. Լիվերպուլի երիտասարդները չդիմացան?

Carabao cup. Լիվերպուլի երիտասարդները չդիմացան?

18/12/2019 - 01:56

Մեկնարկել է Անգլիայի լիգայի գավաթի 1/4 եզրափակիչը։ Քառորդ եզրափակչի առաջին խաղում Բիրմինգհեմը ներկայացնող «Աստոն Վիլլան» ընդունել էր ֆորսթ մաժորային իրավիճակում հայտնված «Լիվերպուլին»։

«Լիվերպուլը» ստիպված է 2 օրում անցկացնել երկու հանդիպում։ Դրա պատճառը Աշխարհի ակումբային առաջնությունն է։ Երբ «Լիվերպուլը» հաղթահարեց լիգայի գավաթի 1/8 եզրափակիչը, թիմի ղեկավարությունը դիմել էր անգլիական ֆուտբոլային ասոցիացիային՝ խնդրելով այս հանդիպումը տեղափոխել մեկ ուրիշ օր։ Սակայն, ասոցիացիան պատճառաբանեց, թե առանց այդ էլ խիտ գրաֆիկ է, ազատ օր չկա։

Եվ քանի որ «Լիվերպուլի» հիմնական կազմը այս օրերին գտվնում է Քաթարում և պատրաստվում է վաղը կայանալիք կիսաեզրափակիչ հանդիպմանը, այսօր «մերսիսայդյան» ակումբը ստիպված եղավ հանդես գալ երրորդ գազմով և խաղադաշտում հայտնվել էին տակավին երիտասարդ խաղացողներ, որոնցից շատերի անունները լսում էինք առաջին անգամ, իսկ թիմին պահեստայինների նստարաանից առաջնորդում էր «կարմիրների» U-23 թիմի մարզիչ Նիկ Կրիտչլին։

Սակայն, «Լիվերպուլի» երիտասարդները որքան էլ լավ տպավորություն թողեցին, այնուամենայնիվ չդիմացան լուրջ փորձությանը՝ բաց թողնելով 5 անպատասխան գնդակ։ Տանտերերի կազմից աչքի ընկան Կոնոր Հուրիհեյնը, Ուեսլին, Ժոնաթան Կոջիան դարձավ դուբլի հեղինակ, իսկ Մորգան Բոյսը գրավեց սեփական դարպասը։

Այսպիսով, բիրմինգհեմյան ակումբը պայքարը կշարունակի կիսաեզրափակչում։ Քառորդ եզրափակչի մյուս հանդիպումները կկայանան այսօր ուշ երեկոյան, որի շրջանակում կկայանան հետևյալ հանդիպումները․

«Օքսֆորդ Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի» 23։45

«Էվերտոն» – «Լեսթեր» 23։45

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Կոլչեսթեր Յունայթեդ» 23։55

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023