Carabao cup. Լեսթերն ու Աստոն Վիլլան չպարզեցին հաղթողին?

Carabao cup. Լեսթերն ու Աստոն Վիլլան չպարզեցին հաղթողին?

09/01/2020 - 02:06

Անգլիայի լիգայի գավաթի երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպման շրջանակում մրցեցին «Լեսթերն» ու «Աստոն Վիլլան»։

Չնայած Բրենդան Ռոջերսի սաներն ունեին ակնհայտ առավելություն, սակայն չկարողացան կոտրել մրցակցի դիմադրությունը։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1։

Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը․ 28-րդ րոպեին աչքի ընկավ Ֆրեդերիկ Ժիլբերը։ Խաղի մնացած հատվածում «աղվեսները» ստեղծեցին բազմաթիվ պահեր, սակայն միայն կարողացան փրկել հանդիպումը։ 74-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Կելեչի Իհեանաչոն։

Թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա հունվարի 28-ին՝ «Աստոն Վիլայի» հարկի տակ։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023