Carabao cup. Ռևանշը կայացած է․ Մանչեսթերը կրկին կապույտ է?

Carabao cup. Ռևանշը կայացած է․ Մանչեսթերը կրկին կապույտ է?

08/01/2020 - 02:05

Մեկնարկել է Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչ փուլը։ Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Մանչեսթերյան դերբիի շրջանակում կայացավ առաջին կիսաեզրափակչի անդրանիկ հանդիպումը։ «Մանչեսթեր Սիթին» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում հյուրընկալվելիս 1։3 հաշվով առավելության հասավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ։

Հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին անհավանական հարվածով բացեց հյուրերի եզրային հարձակվող Բերնարդու Սիլվան։

Անյուհետև 33-րդ րոպեին հաշիվը դարձավ 0։2։ Բերնարդու Սիլվայի փոխանցումից հետո աչքի ընկավ Ռիյադ Մարեզը, իսկ 39-րդ րոպեին Անդրեաս Պերեյրան գրավեց սեփական դարպասը։

Օլե-Գունար Սուլշերին հաջողվեց միայն խուսափել խոշոր հաշվով պարտությունից։ 70-րդ րոպեին աչքի ընկավ Մարկուս Ռեշֆորդը։

Նշենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայնա հունվարի 29-ին՝ Երևանի ժամանակով 23։45 րոպեին, իսկ հանդիպումը տեղի կունենա «Մանչեսթեր Սիթիի» սեփական մարզադաշտում։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023