Carabao cup. Շմեյխելի հերոսությունները, Յունայթեդի ու Սիթիի հեշտ հաղթանակները

Carabao cup. Շմեյխելի հերոսությունները, Յունայթեդի ու Սիթիի հեշտ հաղթանակները

19/12/2019 - 14:39

Երեկ կայացավ Անգլիայի լիգայի գավաթի քառորդ եզրափակչի 3 հանդիպում։

«Էվերտոնը» Լիվերպուլում ընդունել էր «Լեսթերին»։ Առաջին խաղակեսից հետո հյուրերը Ջեյմս Մեդիսոնի և Ջոնի Էվանսի գոլերի շնորհիվ հաղթում էին Դանկան Ֆերգյուսոնի սաներին։

Սակայն, երկրորդ խաղակեսում տանտերերին հաջողվեց խաղը տեղափոխել 11 մետրանոց հարվածաշար։ Մերսիսայդյան ակումբի կազմից աչքի ընկան Թոմ Դևիսն ու Լեյտոն Բեյնսը։

11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին «Լեսթերի» խաղացողները։ Վիճակախաղի հերոս դարձավ հյուրերի դարպասապահ Կասպեր Շմեյխելը՝ երկու անգամ փրկելով իր թիմին։

Մրցաշարի գործող գավաթակի «Մանչեսթեր Սիթին» հյուրընկավել էր Առաջին լիգան ներկայացնող «Օքսֆորդ Յունայթեդին»։ Չնայած Պեպ Գվարդիոլան մի շարք առաջատարների հանգստի հնարավորություներ տվել, «քաղաքայինները» 1։3 հաշվով վստահ հաղթանակ տարան։

«Սիթիի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռահիմ Սթերլինգը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ժոաու Կանսելուն։ «Օքսֆորդի» կազմից միակ գնդակը հեղինակեց Մեթ Թեյլորը։

«Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» 3։0 հաշվով առավելության նշանակությամբ երրորդ լիգան ներկայացնող «Կոլչեսթեր Յունայթեդի» նկատմամբ։

«Կարմիր սատանաներին» հաղթանակ պարգևեցին Մարկու Ռեշֆորդի և Անտոնի Մարսիալի գոլերը, իսկ Ռայան Ջեքսոնը դարձավ ինքնագոլի հեղինակ։

Երեկ՝ ուշ երեկոյան, կայացել է կիսաեզրափակչի վիճակահանությունը։Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը․

«Լեսթեր» – «Աստոն Վիլլա»

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի»

Նշենք նաև, որ կիսաեզրափակիչ առաջին հանդիպումները կկայանան հունվարի 7-ին, պատասխանները՝ հունվարի 28-ին։

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023