Carabao cup. Աստոն Վիլլան 10 տարի անց կխաղա եզրափակչում?

Carabao cup. Աստոն Վիլլան 10 տարի անց կխաղա եզրափակչում?

29/01/2020 - 12:23

Երեկ՝ հունվարի 28-ի ուշ երեկոյան, Բիրմինգհեմի «Վիլլա Պարկ» մարզադաշտում կայացավ Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչ «Աստոն Վիլլա» – «Լեսթեր» դիմակայության երկրորդ հանդիպումը։

Հիշեցնենք, որ 3 շաբաթ առաջ կայացած առաջին խաղում «Քինգ Փաուեր» մարզադաշտում թիմերը փոխանակվել էին մեկական գնդակով։

Այս խաղն էլ թիմերը պետք է մեկական փոխանակված գնդակով ավարտեին հանդիպումը, սակայն 90+3-րդ րոպեին Տրեզեգեն բիրմինգհեմյան ակումբին 10 տարվա դադարից հետո դուրս բերեց մրցաշարի եզրափակիչ։

Մինչև այդ 12-րդ րոպեին աչքի էր ընկել Մեթ Թարգեթը, իսկ 72-րդ րոպեին՝ Կելեչի Իհեանաչոն։

Այսպիսով, «Աստոն Վիլլան» դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի մանչեսերյան ակումբներից որևէ մեկի հետ։ Կիսաեզրափակիչ մյուս խաղը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23։45-ին։ Առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 3։1 հաշվով առավելության է հասել Օլե-Գունար Սուլշերի սաների նկատմամբ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023