CAN-2025. Սալահի ու Մարմուշի գոլերը Եգիպտոսին դրամատիկ հաղթանակ պարգևեցին 🎥
Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության B խմբի առաջին տուրում Եգիպտոսի ազգային հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Զամբաբվեի թիմին։
Առաջին խաղակեսից հետո Զիմբաբվեի հավաքականն 1:0 հաշվով անպասելի հաղթում էր. հաշիվը 20-րդ րոպեին բացել էր Փրինս Դուբեն։
Այդուհանդերձ, «փարավոնները» երկրորդ խաղակեսում տարածքային ու խաղային հսկայական առավելություն ունեին ու կարողացան բեկել հանդիպման ընթացքը։
Հասան Հոսամի գլխավորած թիմից 64-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Օմար Մարմուշը, իսկ 90+1-ին եգիպտոսցիների հաղթական գոլը խփեց «Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը։
B խմբի մյուս խաղում Հարավաֆրիկյան Հանարապետության հավաքականը նույն` 2:1 հաշվով հաղթել է Անգոլայի թիմին։
Երկրորդ տուրում կկայանա Եգիպտոս – ՀԱՀ և Անգոլա – Զիմբաբվե հանդիպումները։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml