CAN-2025. Մարոկկոն բացման խաղում վստահ հաղթանակ տարավ 🎥
Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության բացման խաղում մրցաշարի տանտերը` Մարոկկոյի ազգային հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Կոմորյան կղզիներ թիմին։
Մրցաշարի առաջին գոլը 55-րդ րոպեին խփեց Մադրիդի «Ռեալի» վինգեր Բրահիմ Դիասը։ 74-րդ րոպեին էլ աչքի ընկավ Այուբ Էլ Կաբին։
Վալիդ Ռեգրագիի գլխավորած թիմն առաջին երեք միավորը վաստակեց ու գլխավորեց A խմբում։
Խմբում են նաև Մալիի ու Զամբիայի հավաքականները, որոնք կմրցեն դեկտեմբերի 22-ին, մեկնարկը` ժամը 18-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml