CAN-2025. ԿԴՀ-ն մեկնարկեց հաղթանակով 🎥
Մարոկկոյում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության առաջին տուրում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ազգային հավաքականը D խմբում 1:0 հաշվով հաղթեց Բենինի թիմին։
Հանդիման հաղթական գոլը 16-րդ րոպեին խփեց Մոսկվայի «Սպարտակի» վինգեր Թեո Բոնգոնդան։
ԿԴՀ-ից հանդիպմանը հայտավորված էր Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Նոայի» դարպասապահ Թիմոթի Ֆայուլուն, որը մնաց պահեստայինների նստարանին։
Սեբաստյեն Դեսաբրի գլխավորած թիմը երկրորդ տուրում կմրցի Սենեգալի, իսկ Բենինը` Բոթցվանայի հավաքականի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml