Cadena Ser. «Կասիլիասը հավակնում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին»
Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասը կմասնակցի Իսպանիայի Թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին։ Կասիլիասն առաջադրել է իր թեկնածությունը։
Ինչպես տեղեկացնում է Cadena Ser-ը, 38-ամյա դարպասապահը ցանկանում է ստանալ հավաքականի նախկին խաղընկերների աջակցությունը։ Նա արդեն կապվել է նրանց հետ և նշանակել հանդիպում։
Կասիլիասի հիմնական մրցակիցը ներկայից ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբաիելսն է։ Ռուբալեսը Կասիլիասին արժանի մրցակից է համարում և անհանգստացած է, որ կարող է կորցնել զբաղեցրած պաշտոնը։
Նշենք, որ ընտրությունները նախատեսված են 2020 թվականի աշնանը։
Կասիլիասը ներկայումս համարվում է «Պորտուի» ֆուտբոլիստ, սակայն 2019 թվականի մայիսից խաղադաշտ դուրս չի եկել։ Լեգենդար դարպասապահը սրտի կաթված էր տարել։
# Իկեր Կասիլիաս, Իսպանիայի հավաքական, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիա, Պորտու