Ավարտվեց Բունդեսլիգայի 2021/22 խաղարկությունը

Ավարտվեց Բունդեսլիգայի 2021/22 խաղարկությունը

14/05/2022 - 21:57

Կայացան գերմանական Բունդեսլիգայի վերջին` 34-րդ տուրի հանդիպումները, որոնց շրջանակներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

«Արմինիա» 1:1 «Լայպցիգ»

«Աուգսբուրգ» 2:1 «Գրոյթեր Ֆյուրթ»

«Բայեր» 2:1 «Ֆրայբուրգ»

«Բորուսիա Դորտմունդ» 2:1 «Հերտա»

«Բորուսիա Մյունխենգլադբախ» 5:1 «Հոֆֆենհայմ»

«Վոլֆսբուրգ» 2:2 «Բավարիա»

«Մայնց» 2:2 «Այնտրախտ»

«Ունիոն Բեռլին» 3:2 «Բոխում»

«Շտուտգարտ» 2:1 «Քյոլն»

Հիշեցնենք, որ դեռևա առաջնության ավարտից 4 տուր առաջ «Բավարիան» ամրագրել էր չեմպիոնական տիտղոսը։

Բացի «Բավարիայից», Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության խմբային փուլի ուղեգիր նվաճեցին նաև «Բորուսիա Դորտմունդը», «Բայերն» ու «Լայպցիգը»։ Վերջինս միայն վերջին տուրում վաստակած միավորի շնորհիվ կարողացավ ամրագրել ուղեգիրը։

Եվրոպա լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր նվաճեցին «Ֆրայբուրգն» ու «Ունիոն Բեռլինը», իսկ 7-րդ հորիզոնականը զբաղեցրած «Քյոլնը» պայքարը կսկսի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլից։

Բունդեսլիգայից դուրս մնացին «Արմինիան» ու «Գրոյթեր Ֆյուրթը»։

16-րդ հորիզոնականը զբաղեցրած «Հերտան» անցումային հանդիպում է անցկացնելու Երկրորդ Բունդեսլիգայի արդյունքներով 3-րդ հորիզոնականի դեմ։

Վերջում հավելենք, որ առաջնության լավագույն ռմբարկու դարձավ «Բավարիայի» գոլահար Ռոբերտ Լևանդովսկին, ով խփեց 35 գոլ, իսկ լավագույն ասիստենտը, 18 գոլային փոխանցումով, մյունխենյան ակումբի կիսապաշտպան Թոմաս Մյուլլերն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023