Բավարիան պարտվեց Բայերին, Բորուսիան չկարողացավ հաղթել (տեսանյութ)
Գերմանական Բունդեսլիգայի 20-րդ տուրում կայացան 5 հանդիպումներ:
Գործող չեմպիոն «Բավարիան» հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվեց «Բայերին»: Մյունխենյան թիմի գոլը խփել է Գորեցկան, լևերկուզենյան թիմից աչքի են ընկել Բեյլին, Վոլանդը և Ալարիոն:
Առաջատար Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս 1:1 հաշվով է ավարտել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ հանդիպմանը: Առաջին խաղակեսում Մարկո Ռոյսի գոլին պատասխանել է Լուկա Յովիչը:
Մյուս խաղերի արդյունքները
«Հերտա» – «Վոլֆսբուրգ»՝ 0:1
«Հոֆենհայմ» – «Դյուսելդորֆ»՝ 1:1
«Նյուրնբերգ» – «Վերդեր»՝ 1:1
Այս ոչ-ոքիից հետո Լուսյեն Ֆավրի գլխավորած «Բորուսիան» 49 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը՝ հետապնդող Նիկո Կովաչի թիմից առաջ լինելով 7 միավոր: