Բեկենբաուեր. Բավարիան կլիներ Կլոպի կարիերայի գագաթնակետը
Ֆրանց Բեկենբաուերը կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչում մյունխենցիների պարտության մասին իր կարծիքով:
«Յուրգեն Կլոպը «Բավարիայո՞ւմ». կարծում եմ՝ դա կլիներ նրա կարիերայի գագաթնակետը: Նա արտակարգ մարզիչ է:
Երբ նա Դորտմունդի «Բորուսիայում» էր, ցույց տվեց գերմանացիներին, թե ինչ է նշանակում խաղալ արագ: Կլոպը մեծ հաջողությամբ աշխատում էր մի քանի տարի:
Կարճ ժամանակում շատերը կրկնօրինակեցին նրա շատ հաջողակ ու գրավիչ ոճը»,- Բեկենբաուերի խոսքերն է մեջբերում Bulinews-ը: