Բարսելոնան ֆանտաստիկ խաղով հաղթեց Ռեալին` դառնալով Իսպանիայի Սուպերգավաթակիր🎥
Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին «Բարսելոնան» և «Ռեալ Մադրիդը»։
Առաջ ընկնելով` նշենք, որ «բլաուգրանան» հիասքանչ հանդիպում անցկացրեց և 3:1 հաշվով հաղթեց «արքայական» ակումբին։
Խավիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Գավին, Ռոբերտ Լևանդովսկին ու Պեդրին։
«Ռեալի» կազմից միակ գոլը խփեց Կարիմ Բենզեման։
Այսպիսով, «Բարսելոնան» 14-րդ անգամ դարձավ Իսպանիայի Սուպերգավաթակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Գավի, Իսպանիայի սուպերգավաթ, Խավի, Կառլո Անչելոտի, Կարիմ-Բենզեմա, Պեդրի, Ռեալ Մադրիդ, Ռոբերտ-Լևանդովսկի