Author Archives: Miqayel

Ռեալի մեկնարկային կազմն Ատալանտայի դեմ խաղում 📸

ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում Մադրիդի «Ռեալը» մրցելու է իտալական «Ատալանտայի» դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով մեկնարկելու է 23:00-ին։ «Արքայական» ակումբը հանդիպումն սկսելու է հետևյալ մեկնարկային կազմով.

Անգլիական գրանդը կրկին պատրաստ է ձետք բերել Օսիմենին

Իտալական «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենը կարող է կարիերան շարունակել «Չելսիում»։ Լրագրող Ջիանլուկա Դի Մարցիոյի կայքը գրում է, որ անգլիական գրանդը կրկին հետաքրքրված է նիգերիացի ֆուտբոլիստի ծառայություններով ու պատրաստ է ձեռք բերել նրան։ 25-ամյա ֆուտբոլիստն արդեն պաշտոնապես դիմել է «աձուրիներին»` պահանջելով վաճառել իր տրանսֆերը։ Այդ մասին հայտնել է նեապոլյան ակումբի սպորտային տնօրեն Ջովանի Մանան. «Նա խնդրել […]

Բարսելոնան մերժել է անգլիական ակումբի առաջարկը

«Բարսելոնայի» հարձակվող Վիտոր Ռոկեն շարունակում է մնալ մի շարք ակումբների ուշադրության կենտրոնում։ Sky Sports-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը գրում է, որ 19-ամյա ֆուտբոլիստին ցանկացել է ձեռք բերել անգլիական «Էվերթոնը»։ Ըստ աղբյուրի` կատալոնական ակումբը մերժել է «իրիսների» տրանսֆերային առաջարկը։ Մերսիսայդյան ակումբը պատրաստ է եղել երիտասարդ ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց վճարել 25+3 մլն եվրո, սակայն «բլաուգրանան» պահանջում է 30-35 […]

Մարսելո Բրոզովիչն ավարտեց միջազգային կարիերան

Անվանի կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը սոցցանցերում հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին և այլևս հանդես չի գա ֆուտբոլի Խորվաիթայի ազգային հավաքականում։ Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կիսապաշտպանը Խորվաթիայի հավաքական էր հրավիրվում 2014 թվականից և 99 խաղում դարձել է 7 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ։ Նա «շախմատայինների» կազմում 2018 թ. դարձել է աշխարհի փոխչեմպիոն, իսկ 2022 […]

Մամարդաշվիլին մոտ է անգլիական գրանդի կազմը համալրելուն

Իսպանական «Վալենսիայի» ու ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլում»։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ մերսիսայդյան գրանդը վրացի դարպասապահի տրանսֆերի հարցում բանակցում է «չղջիկների» հետ։ «Կարմիրները» պատրաստ են վճարել իսպանական ակումբի պահանջած 30 մլն եվրոն և Մամարդաշվիլիին վարձավճարով տրամադրել այլ ակումբի։ Ըստ աղբյուրի` «Լիվերպուլը» նաև անձնական պայմանագիր է համաձայնեցրել […]

Ման. Յունայթեդը ձեռք է երել Բավարիայի ևս մեկ ֆուտբոլիստի

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Նուսայիր Մազրաուին տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։ Անգլիական գրանդի պաշտոնական կայքը գրում է, որ մարոկկացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2028 թ. հունիսի 30-ը։ 26-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես է գալու «4» համարի մարզաշապիկով։ Ըստ Transfermarkt-ի` «կարմիր սատանաները» Մազրաուիի տրանսֆերի դիմաց «Բավարիային» վճարել են 15 մլն եվրո։ Եզրային պաշտպանը «ռեկորդ մայսթերի» կազմը […]

Հայտնի են դարձել ՉԼ որակավորման փլեյ-օֆֆ փուլի բոլոր զույգերը

Օգոստոսի 13-ին կայացել են Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպումները։ Երրորդ փուլի արդյունքներով պայքարը շարունակում են «Սլովան Բրատիսլավան», «Բուդյո Գլիմտը», «Զալցբուրգը», «Լիլը», «Մալմյոն», «Միտդյուլանը», «Սպարտա Պրահան», «Սլավիա Պրահան», «Դինամո Կիևը», «Կարաբախը»։ Որակավորման փլեյ-օֆֆ փուլից պայքարը կսկսեն նաև «Յանգ Բոյսը», «Գալաթասարայը», Ցրվենա Զվեզդան» ու «Դինամո Զագրեբը»։ Մրցաշարի որակավորման փլեյ-օֆֆ փուլում կկայանան հետևյալ դիմակայությունները. «Յանգ Բոյս» […]

Այսօր կկայանա ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը

Այսօր` օգոստոսի 14-ին, կկայանա ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը։ Միմյանց դեմ մրցելու են Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի նախորդ խաղարկությունների հաղթողները` Մադրիդի «Ռեալը» և «Ատալանտան»։ Հանդիպումը սպասարկելու է հետևյալ մրցավարական անձնակազմը. Գլխավոր մրցավար – Սանդրո Շերեր (Շվեյցարիա) Եզրային մրցավարներ – Շտեֆան դե Ալմեյդա, Յոնաս Էրնի (երկորսն էլ` Շվեյցարիա) Չորրորդ մրցավար – Նիկոլայ Բալակին (Ուկրաինա) VAR համակարգի պատասխանատուներ […]

Էլինա Ավանեսյանը հաղթել է US Open-ի 2019 թ. չեմպիոնին🎥

Էլինա Ավանեսյանը (60-րդ ռակետ) պայքարն է սկսել Ցինիցինատիի WTA-1000 շարքի մրցաշարում։ 21-ամյա թենիսիստուհին ԱՄՆ-ում անցկացվող մրցաշարի առաջին փուլում 6-4, 7-5 հաշվով հաղթել է Բիանկա Անդրեսկուին (Կանադա, 166-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 51 րոպե։ Ավանեսյանը մրցակցի դիմադրությունը կոտրել է միայն 5-րդ մաթչ փոյինթն իրացնելուց հետո։ Հայ թենիսիստուհին Ցինիցինատիի «Մասթերսի» երկրորդ փուլում մրցելու է աշխարհի […]

Պաշտոնական. Մաթիյս դե Լիխտը տեղափոխվեց Ման. Յունայթեդ

«Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք է բերել Մյունխենի «Բավարիայի» կենտրոնական պաշտպան Մաթիյս դե Լիխտին։ «Կարմիր սատանաների» պաշտոնական կայքը հայտնում է, որ նիդերլանդնցի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թ. հունիսի 30-ը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ «կարմիր սատանաները» 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար մյունխենյան ակումբին վճարել են 45 մլն եվրո։ Գործարքում ներառված է նաև 5 մլն […]

1 250 251 252 253 254 1,894