Author Archives: Miqayel

Դյոկերեշի սուպեր բենեֆիսը! Շվեդիան հաղթեց Ուկրաինային և անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչում է🎥

Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի անցումային փլեյ-օֆֆ-ի կիսաեզրափակիչում Շվեդիայի ազգային հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Ուկրաինայի թիմին։ Իսպանիայի Վալենսիա քաղաքում կայացած խաղում փայլեց շվեդների առաջատար, «Արսենալի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշը` գրանցելով հեթ-տրիկ։ Ուկրաինացիներից աչքի ընկավ Մատվեյ Պոնոմարենկոն։ Այսպիսով, Գրեհեմ Փոթերի գլխավորած թիմը դուրս եկավ անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ, որտեղ մարտի 31-ին սեփական դաշտում կհանդիպի Լեհաստանի թիմին` […]

Իտալիան դժվարությամբ հաղթեց Հյ. Իռլանդիային` դուրս գալով ԱԱ-2026-ի անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ 🎥

Իտալիայի ազգային հավաքականն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի անցումային փլեյ-օֆֆ-ի կիսաեզրափակիչում Բերգամոյում 2:0 հաշվով հաղթեց Հյուսիսային Իռլանդիայի թիմին։ Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմի հաղթական գոլերը խփեցին Սանդրո Տոնալին ու Մոյզե Քինը։ «Սկուադրա աձուրին» դուրս եկավ անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ, որտեղ մարտի 31-ին մրցակցի դաշտում կմրցի Ուելսի կամ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի դեմ` խաղարկելով Մունդիալի ուղեգիրը։ […]

Բելառուսը Հայաստանի դեմ խաղից առաջ հաղթել է Կիպրոսին 📸

Բելառուսի ազգային հավաքականը Նիկոսիայում ընկերական հանդիպում անցկացրեց Կիպրոսի թիմի հետ` հաղթելով 1:0 հաշվով։ Վիկտոր Գոնչարենկոյի գլխավորած թիմի հաղթական գոլը 24-րդ րոպեին խփեց Իվան Տիխոմիրովը։ Բելառուսների կազմում 71-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Մինսկի «Դինամոյի» հայ հարձակվող Կարեն Վարդանյանը` նորամուտը նշելով ազգային հավաքականը։ Բելառուսի թիմը մարտի 27-ին կժամանի Երևան, որտեղ երկու օրից ընկերական հանդիպում կանցկացնի Հայաստանի ազգային […]

Խվիչան հիասքանչ գոլեր խփեց! Վրաստանն Իսրայելի դեմ խաղում բաց թողեց երկու գնդակի առավելությունը 🎥

Վրաստանի ազգային հավաքականը Թբիլիսիում ընկերական հանդիպում անցկացրեց Իսրայելի թիմի հետ. գրանցվեց գոլառատ ոչ-ոքի (2:2)։ Վրացիները թիմի նոր ավագ Խվիչա Կվարացխելիայի հիասքանչ երկու գոլերի շնորհիվ հաղթում էին 2:0 հաշվով, բայց մրցակիցը կարողացավ խուսափել պարտությունից։ Հյուրերին պարտությունից փրկեցին Գի Միզրահիի ու Օմրի Գանդելմանի գնդակները, որոնք աչքի ընկան համապատասխանաբար 61-րդ ու 64-րդ րոպեներին։ Վիլի Սանյոլի գլխավորած թիմը ևս […]

Թուրքիան հաղթեց Ռումինիային ու կպայքարի ԱԱ-2026-ի ուղեգրի համար 🎥

Թուրքիայի ազգային հավաքականն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի անցումային փլեյ-օֆֆ-ի կիսաեզրափակիչում Ստամբուլում 1:0 հաշվով հաղթեց Ռումինիայի թիմին։ Վինչենցո Մոնտելայի գլխավորած թիմի հաղթական գնդակը 53-րդ րոպեին խփեց «Բրայթոնի» պաշտպան Ֆերդի Կադիօղլուն` եզրափակելով Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերի փոխանցումը։ Թուրքիայի հավաքականը դուրս եկավ անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ ու Մունդիալի ուղեգիրը կվիճարկի Սլովակիայի կամ Կոսովոյի հետ։ Հ․Գ․ […]

Մբապե. «Չեմ պատկերացնում աշխարհի առաջնությունն առանց Նեյմարի»

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունն առանց Նեյմարի («Սանթոս», Բրազիլիա) չի պատկերացնում, հայտնում է ESPN-ը։ «Աշխարհի առաջնությունն աստղերի մրցաշար է։ Մրցաշարում հավաքվում են բոլոը աստղային ֆուտբոլիստները։ Ըստ իս` Նեյմարը գլխավոր աստղերից է։ Չեմ պատկերացնում աշխարհի առաջնությունն առանց Նեյմարի, բայց, վերջիվերջո, չեմ կարող դեմ գնալ իմ նախկին մարզիչ Կառլո Անչելոտիին։ Պետք […]

Ռոդրին չի հերքել, որ ուզում է տեղափոխվել «Ռեալ» 📸

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին հայտնել է, որ կուզեր տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Այն փաստը, որ ես խաղացել եմ Մադրիդի «Ատլետիկոյում», չի խանգարի տեղափոխվել «Ռեալ»։ Դուք չեք կարող մերժել աշխարհի լավագույն ակումբների առաջարկները։ Ես մեկ տարվա պայմանագիր ունեմ «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Ինչ-որ պահ մենք պետք է նստենք ու բանակցենք, բայց «Ռեալն» ինձ […]

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Մարտի 26-ին կկայանան աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի անցումային ու միջմայրցամաքային փլեյ-օֆֆ-ների կիսաեզրափակիչները։ Տեղի կունենան նաև մի շարք ընկերական խաղեր ու Ազգերի լիգայի խաղարկության C/D լիգաների անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին հանդիպումները։ Interfootball.am-ը ներկայացնում է հանդիպումների անոնսը։ ԱԱ-2026, եվրոպական գոտու ընտրական մրցաշար, անցումային փլեյ-օֆֆ, կիսաեզրափակիչ Թուրքիա – Ռումինիա` 21:00 Դանիա – Հյուսիսային Մակեդոնիա` 23:45 Իտալիա […]

«Լիվերպուլը» Սալահին փոխարինելու համար երեք թեկնածու ունի

«Լիվերպուլը» Մոհամեդ Սալահի` ակումբից հեռանալուց հետո ծրագրում է ձեռք բերել միանգամից երկու վինգերի, հայտնում է լրագրող Ֆաբրիս Հոքինսը։ Մերսիսայդյան գրանդը համալրելու թեկնածուներն են Մայքլ Օլիսեն («Բավարիա»), Յան Դիոմանդեն («Լայպցիգ») և Ֆրանսիշկու Կոնսեյսաուն («Յուվենտուս»)։ Անգլիական ակումբը նախորդ տարի հետաքրքրված էր նաև ՊՍԺ-ի եզրային կիսապաշտպան Բրեդլի Բարկոլայի ծառայություններով, որն այժմ փարզիյան գրանդի հետ բանակցում է` նոր պայմանագիր […]

Կանանց ՉԼ. «Բարսան» «Էլ կլասիկոյում» հանրահայտ հաշվով ջախջախեց «Ռեալին» 🎥

Չեմպիոնների լիգայի կանանց մրցաշարի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» «Էլ կլասիկոյում» հյուրընկալվելիս 6:2 հաշվով ջախջախեց Մադրիդի «Ռեալին»։ Կատալոնական գրանդից դուբլ գրանցեց Էվա Պայորը, մեկական գոլ խփեցին նաև Էսմե Բրուգտսը, Իռեն Պարեդեսը, Վիկի Լոպեսը և Ալեքսիա Պուտելիասը։ «Արքայական» ակումբից դուբլ ձևակերպեց Լինդա Կայսեդոն։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 2-ին։ Նշենք, որ ակումբները կհանդիպեն մարտի 29-ին Իսպանիայի […]

1 16 17 18 19 20 2,100