Author Archives: Miqayel

Պաշտոնական․ Լա լիգան դադարեցվեց երկու շաբաթով

Ինչպես տեղեկացնում է Լա լիգայի պաշտոնական կայքը, առաջնությունը կորոնավիրուսի տարածման պատճառով նվազագույնը երկու շաբաթով դադարեցվել է։ Խոսքը վերաբերում է միայն առաջիկա երկու տուրերին։ Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ «Ռեալի» թե՛ ֆուտբոլային, թե՛ բասկետբոլային ակումբների խաղացողներն 15-օրյա կարանտին է նշանակվել։ Պատճառը «Ռեալի» բասկետբոլային ակումբի խաղացողներից մեկի կորոնավիրուսի դրական պատասխանն է։

Ռեալի խաղացողները 15 օր կանցկացնեն կարանտինում․ Մանչեսթեր Սիթի – Ռեալ հանդիպման անցկացումը բացառված է

Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «Ռեալի» խաղացողները 15 օր կանցկացնեն կարանտինում։ LaSexta-ի փոխանցմամբ, «Ռեալի» բասկետբոլային թիմի խաղացողներից մեկի կորոնավիրուսի հանձնած թեստը տվել է դրական պատասխան։ «Արքայական» ակումբն արդեն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում։ Նշվում է, որ կարանտինը վերաբերվում է ինչպես բակսետբոլային, այնպես էլ ֆուտբոլիային ակումբին։ «Ռեալն» այսօր կայանալիք մարզումն արդեն չեղարկել է։ Հատկանշանական […]

Կորոնավիրուսը սպանում է ֆուտբոլը (ԾԱՂՐԱՆԿԱՐ)

Ինչպես գիտեք COVID-19 վարակը, որն ավելի հայտնի է կորոնավիրուս անվամբ, գրավել է գրեթե ողջ աշխարհը։ Ամբողջ աշխարհում արդեն վարակվել են ավելի քան 100 հազար մարդ։ Արձանագրվել է ավելի քան 4000 մահվան դեպք։ Կորոնավիրուսի տարածման պատճառով ֆուտբոլային աշխարհը պարզապես ճգնաժամի մեջ է։ Չեմպիոնների լիգայի որոշ հանդիպումներ արդեն անց են կացվել առանց հանդիսականների, իսկ որոշներն էլ դեռ […]

Հնարավոր է՝ Ինտեր – Խետաֆե դիմակայության ելքը որոշվի մեկ հանդիպումով

«Խետաֆեի» գլխավոր տնօրեն Խավիեր Վիլվերդեն նշել է, որ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Ինտեր» – «Խետաֆե» դիմակայության ելքը որոշվի մեկ հանդիպումով։ «Մենք ՈՒԵՖԱ-ից նաման ենք ստացել այն մասին, որ հանդիպումը չի կայանալու։ Երախտապարտ ենք ՈՒԵՖԱ-ին, որ այս դժվար իրավիճակում աջակցում է ակումբներին։ Մենք կփորձենք ՈՒԵՖԱ-ի հետ համաձայնեցնել խաղի անցկացման ամսաթիվը։ Դեռևս չգիտենք, թե երբ տեղի կունենա […]

Պրեմիեր լիգայի հանդիպումները մինչև մրցաշրջանի ավատրը կանցկացվեն առանց հանդիսականների

Ինչպես տեղեկացնում է The Times-ը, անգլիական Պրեմիեր լիգայի հանդիպումները մինչև մրցաշրջանի ավատրը կանցկացվեն առանց հանդիսականների։ Այս ամենի պատճառը կորոնավիրուսով վարակվածների կտրուկ աճն է։ Փակ դռների հետևում կանցկացվեն նաև ավելի ցածր դիվիզիոնների հանդիպումները։ Նման որոշում կայացրել է այսօր՝ մարտի 12-ին։ Որոշոումը կայացվել է այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ։ Սպասվում է, որ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանը […]

Դիեգո Կոստան ծաղրել է կորոնավիրուսով վարակվածներին?

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Ատլետիկոն» հյուրընակվելիս լրացուցիչ ժամանակում 3։2 հաշվով հաղթել է «Լիվերպուլին»՝ պայքարից դուրս թողնելով մրցաշարի գործող գավաթակրին։ Խաղից հետո մադրիդյան ակումբի հարձակվող Դիեգո Կոստան, երբ արդեն հեռանում էր խաղադաշտից, լրագրողների ներկայությամբ ցուցադրաբար ծաղրել է կորոնավիրուսով վարակվածներին։

Ռոնալդուն կորոնավիրուսի պատճառով չի վերադարձել Իտալիա

«Յուվենտուսի» կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն, ով այժմ գտնվում է հարազատ Մադեյրայում, կորոնավիրուսի պատճառով չի կարողանում վերադառնալ Իտալիա։ «Նա մնացել է Մադեյրայում և սպասում է իրադարձությունների զարգացմանը»,- նշվում է «բյանկոներիների» մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ իտալական Ա սերիան անորոշ ժամանակով դադարեցվում է, պորտուգալացի խաղացողը մեկնել էր Պորտուգալիա՝ տեսակցելու մայրիկին, ով վերջերս […]

ՊՍԺ-ի ֆուտբոլիստները հաղթանակը նշել են երկրպագուների հետ?

Ինչպես արդեն նշել էինք, երեկ՝ մարտի 11-ին, ՊՍԺ-ն «Պարկ դե Պրենս» մարզադաշտում երկու անպատասխան գնդակ է խփել «Բորուսիա Դորտմունդի» դարպասը՝ պայքարը շարունակելով քառորդ եզրափակիչում։ Խաղը կորոնավիրուսի տարածման պատճառով որոշվել էր անցկացնել առանց երկրպագուների։ Հանդիպումից հետո «Պարկ դե Պրենս» մարզադաշտի մոտ հավաքվել էին բազմահազար երկրպագուներ, որոնց հետ էլ փարիզյան ակումբի ֆուտբոլիստները նշել են իրենց հաջողությունը։

ՊՍԺ-ի ֆուտբոլիստները ծաղրել են Էրլինգ Հալանդին?

Ինչպես գիտեք, ՊՍԺ-ն 2։0 հաշվով առավելության հասնելով «Բորուսիայի» նկատմամբ՝ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ։ Խաղից անմիջապես հետո փարիզյան ակումբի ֆուտբոլիստները հաղթանակը հետաքրքիր կերպ են նշել՝ ծաղրելով Էրլինգ Հալանդին։ ՊՍԺ-ի ֆուտբոլիստները խոտածածկին նստել են այն նույն դիրքով, ինչ Էրլինգ Հալանդը նշում է իր գոլերը․․․ Նույնը շարունակվել է նաև արդեն հանդերձարանում։ Հանդերձարանում Կիլիան Մբապեն Instagram-ի […]

Նեյմարը գոլը տոնել է Էրլինգ Հալանդի ոճով?

Երեկ՝ մարտի 11-ին, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատաասխան հանդիպամ շրջանակում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավելության է հասել «Բորուսիա Դորտմունդի» նկատմամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ։ Խաղի հաշիվը հանդիպման 28-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո բացել է Նեյմարը։ Բրազիլացի հարձակվողը գոլը նշել է Էրլինգ Հալանդի ոճով։

1 1,736 1,737 1,738 1,739 1,740 1,895