Author Archives: Miqayel

«Սանդեռլենդը» շնորհավորել է Ֆին Գերագուսյանին 📸

«Սանդեռլենդի» մամուլի ծառայությունը սոցցանցերում հրապարակում է արել` շնորհավորելով Ֆին Գերագուսյանին Հայաստանի հավաքականում նորամուտը նշելու կապակցությամբ. «Ֆին Գերագուսյանը Բելառուսի թիմի դեմ ընկերական խաղում նորամուտը նշեց Հայաստանի հավաքականում։ Շնորհավորում ենք, Ֆին»,- գրել է անգլիական ակումբը։ 18-ամյա հարձակվողը հանդես է գալիս «Սանդեռլենդի» Մ18 և Մ21 թիմերում։ Նա ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 27 խաղում խփել է 13 գոլ, կատարել […]

«Նոա-աղջիկները» 36 գոլ է խփել` տանելով անհավանական հաղթանակ 📸

Ֆուտբոլի կանանց Հայաստանի Առաջին խմբի 14-րդ տուրում «Նոա-աղջիկները» հյուրընկալվելիս 36:0 հաշվով անհավանական հաղթանակ է տարել «Արարատ-աղջիկների» նկատմամբ։ Սերինե Բադալյանի գլխավորած թիմից 16 գոլ է խփել Նարե Հովհաննիսյանը, Անեթ Մեհրաբյանն աչքի է ընկել 9 անգամ։ Հովհաննիսյանը 46 գոլով գլխավորում է Առաջին խմբի լավագույն ռմբարկուների ցուցակը։ Մեհրաբյանը 42 գոլով երկրորդն է։ Հյուրերից Աննա Փառեյանը գրանցել է հեթ-տրիկ, […]

Ֆրանսիան վստահ խաղով հաղթեց Կոլումբիային 🎥

Ֆրանսիայի ազգային հավաքականն ԱՄՆ-ի Լենդովեր քաղաքում ընկերական հանդիպում անցկացրեց Կոլումբիայի թիմի հետ` հաղթելով 3:1 հաշվով։ «Եռագույններից» դուբլ գրանցեց ՊՍԺ-ի վինգեր Դեզիրե Դուեն` հավաքականում խփելով անդրանիկ գոլերը։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմից աչքի ընկավ նաև «Ինտերի» հարձակվող Մարկուս Թյուրամը։ «Լոս Կաֆետերոսի» գոլը խփեց արգենտինական «Ռոսարիո Սենթրալի» վինգեր Խամինտոն Կամպասը։ Ֆրանսիացիները հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնեն հունիսի 4-ին` մրցելով […]

Էդուարդ Սպերցյանի ապաքինման ժամկետը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Բելառուսի թիմի դեմ կայացած ընկերական խաղից (1:2) հետո` մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնել է, որ թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը վնասվածքի պատճառով կբացակայի 1-2 շաբաթ։ «ՄՌՏ (խմբ.` մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա) հետազոտությունը ցույց տվեց, որ վնասվածքն այնքան էլ լուրջ չէ։ 1-2 շաբաթից նա կկարողանա խաղալ։ Մենք պարզապես չուզեցինք ընկերական խաղում ռիսկի դիմել։ […]

Պաշտոնական. «Տոտենհեմը» նորից մնաց առանց գլխավոր մարզչի 📸

«Տոտենհեմը» Իգոր Տուդորին ազատել է գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Խորվաթ մասնագետի հետ ակումբը լքել են նաև նրա օգնականներ Տոմիսլավ Ռոգիչն ու Ռիկարդո Ռանյացին։ «Տոտենհեմն» ընթացիկ մրցաշրջանում երկրորդ անգամ է մնում առանց գլխավոր մարզչի։ Անգլիական ակումբը փետրվարի 11-ին էլ պաշտոնից ազատել էր Թոմաս Ֆրանկին։ «Խթանները» Տուդորի գլխավորությամբ հանդես էին գալիս փետրվարի 14-ից, […]

Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստը երկու դեղին քարտ է ստացել, բայց չի հեռացվել դաշտից 🎥

Անգլիա – Ուրուգվայ (1:1) ընկերական խաղում յուրահատուկ դրվագ է գրանցվել։ Ուրուգվայցների կիսապաշտպան Մանուել Ուգարտեն երկու դեղին քարտ է ստացել, բայց չի հեռացվել խաղադաշտից։ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը կոպիտ խախտումների համար զգուշացվել է նախ` 70-րդ րոպեին, ապա` 87-ին։ Հանդիպման գլխավոր մրցավար Սվեն Յաբլոնսկին, հավանաբար, մոռացել է, որ 24-ամյա ֆուտբոլիստին երկրորդ դեղին քարտն է ցույց տվել։ Ուրուգվայի հավաքականի […]

Մելիքյան. «Ճիշտ ուղու վրա ենք» 🎥

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Բելառուսի թիմի դեմ ընկերական խաղից (1:2) հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին։ «Խաղի պլանն ընդհանուր առմամբ աշխատեց։ Գիտեինք մրցակցի ուժեղ կողմերը, ուստի նրանք չզարմացրին մեզ։ Կարողացանք որոշ դրվագներում գերազանցել մրցակցին։ Ցավալի գոլեր բաց թողեցինք։ Տղաները թերացան մենապայքարներում և բնավորություն ցույց չտվեցին, այդ պատճառով էլ պարտվեցինք։ […]

5 ֆուտբոլիստ նորամուտը նշեց Հայաստանի հավաքականում

Բելառուսի թիմի դեմ ընկերական խաղում (1:2) Հայաստանի հավաքականում նորամուտը նշեց միանգամից 5 ֆուտբոլիստ։ Ազգային թիմում առաջին անգամ հանդես եկան պաշտպան Խուլիո Բուենոն, կիսապաշտպաններ Կառլեն Հովհաննիսյանն ու Արթուր Ասկարյանը, վինգեր Նարեկ Հովհաննիսյանը, կենտրոնական հարձակվող Ֆին Գերագուսյանը։ Հայաստանի հավաքականը հաջորդ ընկերական հանդիպումները կանցկացնի հունիսի 6-ին և 9-ին` Երևանում մրցելով Ղազախստանի ու Մոլդովայի թիմերի դեմ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]

Հայ ու բելառուս ֆուտբոլիստների միջև տեղի ունեցած բախումը 🎥

Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ընկերական հանդիպում անցկացրեց Բելառուսի թիմի հետ` պարտվելով 1:2 հաշվով։ Վահան Բիչախչյանի` 88-րդ րոպեին 11-մետրանոցից խփած գոլից հետո երկու հավաքականների ֆուտբոլիստների միջև բախում տեղի ունեցած։ Բարեբախտաբար, կրքերն արագ հանդարտվեցին, ու հանդիպումը շարունակվեց։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Հայաստանի հավաքականը Երևանում պարտվեց Բելառուսին 🎥

Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընկերական հանդիպում անցկացրեց Բելառուսի թիմի հետ` պարտվելով 1:2 հաշվով։ Հյուրերի հաղթական գոլերը 8-րդ և 72-րդ րոպեներին խփեցին համապատասխանաբար Եվգենի Յաբլոնսկին ու Գերման Բարկովսկին։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հանդիպման ընթացքում ստեղծեց բազում գոլային պահեր, բայց մրցակցի դարպասապահ Պավել Պավլյուչենկոն 5 սեյվ կատարեց, իսկ Գոռ Մանվելյանի հարվածից հետո […]

1 11 12 13 14 15 2,100