Գործարքը կայացած է. Օբամեյանգը կփոխի ակումբային գրանցումը
«Չելսիի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը կարիերան կշարունակի «Մարսելի» կազմում։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության։
Գաբոնցի հարձակվողը պրովանսյան ակումբի հետ կնքելու է 3 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2026 թ. հունիսի 30-ը։
Օբամեյանգը «Մարսելի» շարքերը համալրելու է անվճար, քանի որ խզելու է «ազնվականների» հետ գործող պայմանագիրը, որն ուժի մեջ է մինչև 2024 թ. հունիսի 30-ը։
Ակնկալվում է, որ 34-ամյա ֆուտբոլիստն արդեն հուլիսի 20-ին բուժզննում կանցնի «Մարսելի» համար, ինչից հետո կողմերը պաշտոնապես կհայտարարեն գործարքի մասին։
Հավելենք, որ Օբամեյանգը «Չելսիի» կազմում հանդես էր գալիս 2022 թ. սեպտեմբերից` անցկացրած 21 խաղում դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Չելսի, Պիեր-Էմերիկ-Օբամեյանգ, տրանսֆերներ, Օլիմպիկ Մարսել, Ֆաբրիցո Ռոմանո