Արսենալը շարունակում է հաղթարշավը` կրկին առավելության հասնելով Բուդե Գլիմտի նկատմամբ🎥
Եվրոպա լիգայի 4-րդ տուրում «Արսենալն» A խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Բուդե Գլիմտի» դեմ։
հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում` «զինագործները» կարողացան հաղթել նվազագույն` 1:0 հաշվով։
Միկել Արտետայի թիմին հաղթանակ պարգևեց Բուկայո Սակայի 24-րդ րոպեին խփած գոլը։
Նշենք, որ «Արսենալը» բոլոր մրցաշարերի շրջանակում տոնեց արդեն 6-րդ անընդմեջ հաղթանակը։
Առհասարակ, լոնդոնյան ակումբն ընթացիկ մրցաշրջանում հաղթել է անցկացրած 12 խաղերից 11-ը։
Այս խումբը ներկա պահին ունի հետևյալ տեսքը.
- «Արսենալ» – 9 միավոր (անցկացրած 3 հանդիպում)
- «Բուդե Գլիմտ» – 4 միավոր
- ՊՍՎ – 4 միավոր (անցկացրած 2 հանդիպում)
- «Ցյուրիխ» – 0 միավոր (անցկացրած 3 հանդիպում)
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Բուդե Գլիմպտ, Բուկայո Սակա, Եվրոպա-լիգա