Անչելոտին նշել է, թե ում է համարում «Ոսկե գնդակի» ֆավորիտ
«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է «Ոսկե գնդակի» մասին` նշելով, որ իր ֆավորիտը Կարիմ Բենզեման է.
«Այն, ինչ Բենզեման արել է և շարունակում է անել, պետք է նրան ընդգրկի հաղթողի հավանական թեկնածուների շրջանակում։
Կարիմը ժամանակ ունի հաղթել այդ մրցանակը։ Ես կասկածում եմ, որ նման մակարդակով սա նրա վերջին մրցաշրջանն է։ Որքան նա ծերանում է, այնքան ավելի լավն է դառնում»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է AS-ը։
Հավելենք, որ 33-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 8 հանդիպում` դառնալով 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ballon d'Or, Կառլո Անչելոտի, Կարիմ-Բենզեմա, Ոսկե-գնդակ