Ագուերո. «Մեսսին Ռեալի գոլից հետո նամակ գրեց ինձ. «Սա կատակ է ու անհնար»»
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասախան խաղում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով լրացուցիչ ժամանակում հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»։
«Արքայական» ակումբն ընդհանուր դիմակայությունում հաղթեց 6:5 հաշվով` դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։
«Մանչեսթեր Սիթիի» ու «Բարսելոնայի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն այդ հանդիպումը Twitch-ի իր ալիքում ուղիղ եթերով մեկնաբանել է «քաղաքաբնակների» ևս մեկ նախկին ֆուտբոլիստ Կարլոս Տևեսի հետ։
Երբ «արքայական» ակումբի հարձակվող Կարիմ Բենզեման խփել է իր թիմի երրորդ գոլը, Ագուերոն Տևեսին ասել է հետևյալը.
– Լեոն է գրում (խմբ.` Լեո Մեսսին). «Վերջ տվեք այդ ամենը, գրողը տանի… Ի՞նչ է այստեղ կատարվում։ Սա կատակ է և անհնար։ Ես, իրոք, չեմ կարողանում հավատալ կատարվածին։ Ինձ լավ չեմ զգում։
Այդ ամենին ի պատասխան` Տևեսն ասել է.
– Խենթություն է։ Դու չես կարող բոլոր խաղերը հաղթել այսպես։
Հավելենք, որ Ագուերոն այդ ամենը հրապարել է նաև իր յութուբյան ալիքում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լեո Մեսսի, Կառլոս Տևես, Կարիմ-Բենզեմա, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Սերխիո-Ագուերո