AFCON. ՀԱՀ-ը 11-մետրանոցներով հաղթեց Կաբո Վերդեին 🎥
Աֆրիկայի ազգերի գավաթի 1/4 եզրափակիչում Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականը մրցեց Կաբո Վերդեի դեմ։
Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 0:0 հաշիվը։
Կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար, որի ընթացքում ավելի դիպուկ գտնվեցին ՀԱՀ-ի ֆուտբոլիստները` առավելության հասնելով 2:1 հաշվով։
Հարվածաշարի ժամանակ փայլեց ՀԱՀ-ի դարպասապահ Ռոնուեն Վիլիամսը` հետ մղելով մրցակցի 4 հարված։
Այսպիսով, Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականը դուրս եկավ Աֆրիկայի ազգերի գավաթի կիսաեզրափակիչ և փետրվարի 7-ին կմրցի Նիգերիայի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աֆրիկայի ազգերի գավաթ, Կաբո Վերդեի հավաքական, ՀԱՀ-ի հավաքական, Ռոնուեն Վիլիամս